«Որդան կարմիր», Ռուբեն Հովսեփյանի վիպակներից։

Քաղվածքներ

խմբագրել
  • Արան ասաց, որ այո, չի հավանում «Վարդանանքը», որովհետև փղերի դեմ փղեր է պետք դուրս բերել, որովհետև ռուսական գիրք է կարդացել ինքը, որն ավարտվել է ռուսների հաղթանակով, ֆրանսիական գիրք է կարդացել՝ հաղթել են ֆրանսիացիները, անգլիականում՝ անգլիացիները, իտալականում՝ իտալացիները, իսկ իրեն՝ հայերը, պարտվում են։ Սա ի՞նչ պատմություն է։
  • Բանաստեղծության տողը, ինչպես էլ արտասանվի, չի լացացնի, եթե ներսումդ լաց չունենաս։
  • Օրը ժամերից է բաղկացած, ժամը՝ րոպեներից, րոպեն՝ վայրկյաններից, վայրկյանը՝ ակնթարթներից։ Նա զգաց ակնթարթի իրական գինը։ Անցածը ետ բերելու համար նա պատրաստ էր տրոհել նաև ակնթարթը։
  • Երկրաշարժը քանի-քանի քաղաք է ավերել։ Եվ պատահել է՝ նույն քաղաքը մի քանի անգամ։ Բայց մարդիկ չեն տեղափոխվել, չէ։ Նորից են կառուցել նույն տեղում[1]։
  • Նա մի բութ ցավով խաչ էր քաշել նրա վրա, որովհետև անհայտությունը նույնպես մի հեռավոր գերեզման է, որի վրա չգիտես՝ շիրմաքար կա, թե ոչ[1]։
  • Ավելի շատ շուրթերին գրելով, քան ձայնալարերը գործի դնելով ասաց նա[1]։
  • Այս հուշը կոպերի տակ էլ նա ավանդեց հոգին[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Ռուբեն Հովսեփյան «Որդան կարմիր»։ grqamol.am (հուլիսի 26, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 15, 2015 թ․։


Աղբյուրներ

խմբագրել
  • Երկար, հրաշալի օր («Որդան կարմիր» վիպակը և պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1980, 256 էջ։