Ուշացած երջանկություն
«Ուշացած երջանկություն», հայ գրող Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունը։
Քաղվածքներ
խմբագրել- Բաժանվեցին նրանք, թեպետ տղան շարունակում էր սպասել և սիրել։ Բայց նույնիսկ երջանկությանը մարդը չի կարող անվերջ սպասել։ Հոգնում է սպասելուց, մոռանում է սպասել։ Ու մարդը կամաց-կամաց հաշտվեց այն մտքի հետ, որ շուրթերի պատահական հպում էր այն համբույրը, որ կարող էր պատահել ամեն մարդու հետ, երբ նա քսան-քսաներեք տարեկան է։ Դա հանգիստ բերեց նրա սրտին, բայց ցավը մնաց։
- Նույնիսկ երջանկությունը մարդուն պետք չէ ամեն րոպե․ իր ժամանակին է պետք։
- Հին երազները դժվար է գտնել, և գուցե պետք էլ չէ։ Ամեն տարիք իր երազներն ունի, թեկուզև չկատարվեն այդ երազները։ Ահռելի, անհեթեթ բան կլինի, եթե պատանեկան երազները կատարվեն երեսուն տարեկանում։
- – Ինչու է այդպես, ինչու ոչինչ ժամանակին չի գալիս․ ոչ սիրած աղջիկը, ոչ երջանկությունը․․․
- – Իսկ սիրած տղան ժամանակից շուտ է գալիս, և դրա համար էլ չես զգում, թե հենց նա է…
Աղբյուրներ
խմբագրել- Վարդգես Պետրոսյան «Ուշացած Երջանկություն»։ /grqamol.am (հունվարի 9, 2016)։ Վերստացված է՝ հունվարի 14, 2016։