Չինական առածներ և ասացվածքներ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Չինական առածներ և ասացվածքներ
# Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ Ո ո Չ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ |
Ա ա
խմբագրել- Ագռավի բնից հավի ձու չես վերցնի։
- Ագռավի թևերն են սև, կալվածատիրոջ՝ սիրտը։
- Աղքատի ուտելիքի կեսը բանջարեղեն է։
- Ամեն գորտ իր ջրհորը գիտի։
- Ամեն չափի ոսկու համար կշեռք կա։
- Ամեն սխալ կարելի է ուղղել։
- Ամենախիստ ձմռանն էլ գարունն է հաջորդում։
- Այնտեղ, ուր խելոքը խոսքով է համոզում, հիմարը ձեռքերն է գործի դնում։
- Անազնիվ ճանապարհով ձեռք բերած փողը կհալվի ինչպես ձյունն՝ արևի տակ։
- Անգործությունը ծուլություն է ծնում։
- Անխելք որդիներն իրենց հայրերով են հպարտանում։
- Անկուշտ մարդը նման է այն օձին, որ փղին էլ է ուզում կուլ տալ։
- Անձրևից թրջվածը եղյամից չի վախենա։
- Աշխատասիրությունը սովորում են երեք տարում, ծուլությունը՝ երեք օրում։
- Աշխատելիս հիվանդ է, ուտելիս՝ առողջ։
- Աշխատող մարդը միշտ փող կունենա։
- Աշխարհում ոսկի շատ կա, հին ընկերներն են քիչ։
- Աչքը չի տեսնում, սիրտը չի ցավում։
- Աչքերը հեռուն տեսնում են, իրենց թարթիչները չեն տեսնում։
- Առածն առանց առիթի չի ասվի։
- Առավոտյան ծառ տնկեց, կեսօրին ուզեց շվաքում հանգստանալ։
- Առողջը հիվանդի տանջանքները չի հասկանա։
- Ասեղ գողացողը, ոսկի էլ կգողանա։
- Ասեղդ որտեղ կորցրել ես, այնտեղ էլ փնտրիր։
Բ բ
խմբագրել- Բարկանալուց առաջ մինչև հարյուր հաշվիր, խփելուց առաջ՝ մինչև հազար։
- Բարկացավ հավի վրա, շանը ծեծեց։
- Բարության դիմաց՝ բարություն, վիրավորանքի դիմաց՝ վիրավորանք։
- Բերնիցդ դուրս եկավ, ուրիշի ականջը մտավ։
- Բերնիցդ թռած խոսքը հրեղեն ձիով էլ չես բռնի։
- Բոլոր ձիերը սայթաքում են, բոլոր մարդիկ՝ սխալվում։
- Բրինձը երաշտից է վախենում, մարդը՝ ծերությունից։
- Բրնձի յուրաքանչյուր հատիկի մեջ մի կաթիլ քրտինք կա։
Գ գ
խմբագրել- Գեղեցիկ թռչուններին են վանդակ դնում։
- Գետի ափին ջուր չեն վաճառի։
- Գետի բերածը գետը կտանի։
- գինի որ լինի, տունդ բարեկամներով լիքը կլինի։
- Գիշերվա առաջին կեսը մտածիր քո թերությունների մասին, երկրորդ կեսը՝ ուրիշների։
- Գիտությունն այնպիսի գանձ է, որը միշտ մնում է տիրոջ մոտ։
- Գիտությունն անսահման է։
- Գիտունը գրքերի մասին է խոսում, մսագործը՝ խոզերի։
- Գլուխը նապաստակի է, աչքերը՝ օձի։
- Գողացած բրնձով համով փլավ չես եփի։
Դ դ
խմբագրել- Դատարկ շշերով հյուր չես ընդունի։
- Դեռ ման գալ չի իմանում, վազել է ուզում։
Ե ե
խմբագրել- Եթե երեք տարի չծխես, խնայածդ փողով եզ կգնես։
- Եթե կա ամուր կամք, լեռներն էլ կարելի է դաշտի վերածել։
- Եթե հետանք կա, պատճառ էլ կա։
- Եթե սարում վագր չկա, շանն էլ են անվանում արքա։
- Եթե օձին ժամանակին չսպանես, հետո կզղջաս։
- Եթե արդեն ծարավ ես, ջրհոր փորելու մասին մտածելը ուշ է։
- Երբ գինին մեջտեղ է գալիս, իմաստությունը հեռանում է։
- Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը գիրանում է։
- Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
- Երբ խոսում ես դաշտում, հիշիր, որ խոտերն էլ կարող են լսել։
- Երբ կատուն լաց է լինում, մկները ցույց են տալիս, թե նրան ցավակցում են։
- Երբ սիրում ես՝ կապիկն էլ գեղեցիկ է, երբ չես սիրում՝ լոտոսն էլ տգեղ է։
- Երբ փող չունես, բոլոր շուկաները հեռու են երևում։
- Երբեք մի մտածիր, որ արևը միայն քեզ համար է փայլում։
- Երեսի կեղտը կարելի է մաքրել, սրտինը՝ ոչ։
- Երեք հոգի միավորվեն, հողն էլ ոսկի կդարձնեն։
- Երկնքի հաշվին ապրելը հուսալի չէ։
Զ զ
խմբագրել- Զայրույթդ հանգցրիր՝ թշնամուդ հաղթեցիր։
Է է
խմբագրել- Էշին ծեծում են, ձին էլ է վախենում։
Ը ը
խմբագրել- Ընկած ծառը ստվեր չի ունենա։
- Ընկեր գտնելու համար մի տարին էլ քիչ է, կորցնելու համար՝ մի ժամն էլ շատ է։
Թ թ
խմբագրել- Թագավորին մոտ լինելը, միևնույն է թե վագրի հետ քնել։
- Թագավորն էլ աղքատ բարեկամներ ունի։
- Թագավորն էլ չի կարող հազար տարվա կյանք գնել։
- Թեկուզ հազար արգելքներով, ջուրը դեպի ծով է հոսում։
- Թեև խիղճը ատամներ չունի, բայց մահացու կրծում է։
- Թռչունը որ թևավորվեց, բնից դուրս կթռչի։
Ժ ժ
խմբագրել- Ժլատ մարդը բարեկամներ չի ունենա։
- Ժպտացող պաշտոնյայից հեռու փախիր։
Ի ի
խմբագրել- Իմաստունի ականջները երկար են, լեզուն՝ կարճ։
- Ինչքան քրտինք կթափես, այնքան էլ կուտես։
- Իր գլխի ձյունը չի տեսնում, ուրիշի եղյամը տեսնում է։
- Իրեն գովելը հիմարություն է, կնոջը՝ կրկնակի։
Լ լ
խմբագրել- Լավ ընկերն իսկական գանձ է։
- Լավ հարևանը ոսկի է։
- Լավ ձիուն լավ ձիավոր է պետք։
- Լավ ձիուն մեկ մտրակ, վատին՝ հազար։
- Լավ է բոլորովին չլինել, քան լինել ոչնչություն։
- Լավ է լինել կենդանի աղքատ, քան մեռած թագավոր։
- Լավ է խելոքի հետ մեռնել, քան հիմարի հետ ապրել։
- Լավ է հարյուր անգամ հրաժարվել, քան մեկ անգամ տված խոսքը չկատարել։
- Լավ է ճնճղուկ լինել կտրին, քան ստրուկ՝ տանը։
- Լավ է ծտի կտուց լինել, քան կովի պոչ։
- Լավ է մաքուր խղճով սովամահ լինել, քան անմաքուր խղճով մինչև կոկորդը ուտել։
- Լավ է մեկ օր մարդ լինել, քան հազար օր՝ ստվեր։
- Լավ է տանը նստել ցանց կարկատել, քան ծովափին՝ ձկների մասին երազել։
- Լավը երեք տարում էլ չես սովորի, վատին մի օրն էլ բավական է։
- Լեռներ տեղաշարժ անելն ավելի հեշտ է, քան մարդու բնավորությունը փոխելը։
- Լսիր թե ինչ են ասում, նայիր թե ինչ են անում։
Խ խ
խմբագրել- Խելոք մարդը խոսքով է համոզում, հիմարը՝ ձեռքերն է գործի դնում։
- Խելք ունես հազար բերան կկշտացնես, չունես՝ քեզ էլ չես կշտացնի։
- Խոսողը չի վախենա, վախեցողը չի խոսի։
- Խոսքը բանալի է, սրտեր է բացում։
- Խոսքը թևեր չունի, բայց թռչում է։
- Խոր գետը հանդարտ է հոսում։
Ծ ծ
խմբագրել- Ծանոթները շատ են, բարեկամները՝ քիչ։
- Ծառը կտրեց, որ արագիլին բռնի։
- Ծերի վրա մի ծիծաղիր, ինքդ էլ կծերանաս։
- Ծնողներդ քեզ կյանք են տվել, իսկ կամք՝ ինքդ քեզ համար կոփիր։
- Ծովը ջրի առատությունից չի վախենա։
- Ծովի հատակում ասեղ է փնտրում։
- Ծույլ հող չկա, կան ծույլ մարդիկ։
Կ կ
խմբագրել- Կաթիլ-կաթիլ գետ կդառնա։
- Կանխիկ հարյուրը ապառիկ հազարից լավ է։
- Կատուն ուտելու ետևից է վազում, շունը՝ տիրոջ։
- Կասկածում ես՝ աշխատանք մի՛ հանձնարարի, հանձնարարում ես՝ հավատա։
- Կարելի է համեստ լինել՝ առանց իմաստուն լինելու, բայց չի կարելի իմաստուն լինել՝ առանց համեստ լինելու։
- Կարկանդակ է նկարում որ քաղցը հագեցնի։
- Կոշիկը հետք է թողնում, բայց կոշիկն ու հետքը նույնը չեն։
- Կովի պոզերին նստած մրջյունին թվում է, թե լեռան գագաթն է բարձրացել։
- Կրակը թղթով չեն փաթաթի։
- Կրակից դուրս թռավ, ջրհորն ընկավ։
- Կուշտը քաղցածին չի հասկանա։
Հ հ
խմբագրել- Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
- Հազար կիլոմետրի վրա սագի փետուր նվեր ուղարկեցին, նվերը թեթև էր, բայց ուշադրությունը՝ թանկ։
- Համարձակ մարդը սրի առաջ էլ չի խոնարհվի։
- Հայրերը ծառեր են տնկում, զավակները գովանում են նրանց շվաքում։
- Հաջողության դեպքում կատուն էլ է փքվում, իրեն վագր երևակայում։
- Հարգում են ո՛չ թե հագուստը, այլ մարդուն։
- Հացը քաղցածին տուր, խոսքը հասկացողին ասա։
- Հարստությունը զարդարում է տունը, առաքինությունը՝ մարդուն։
- Հարուստը մտածում է ապագայի մասին, աղքատը՝ այսօրվա մասին։
- Հարուստի ճշմարտությունը փողի մեջ է։
- Հարուստի սիրտը քար է։
- Հարուստի հարստությունն աղքատի կյանքն է։
- Հեռու ջրով մոտիկ կրակը չես հանգցնի։
- Հյուր չես կանչի՝ հյուր չեն կանչի։
- Հյուրին չեն հարցնի՝ հավով փլավ կուտե՞ս։
- Հիշելով անցյալը՝ կճանաչես ներկան։
- Հովհարով դաշտն արևից չես ծածկի։
Ձ ձ
խմբագրել- Ձի ես գնում՝ ատամներին նայիր, ընկեր ես ճարել՝ սրտին նայիր։
- Ձիու պոչին կպած ճանճն էլ կարող է հազար մղոն ճանապարհ գնալ։
- Ձիուն թամբը չի գեղեցկացնում, ոչ էլ մարդուն՝ հագուստը։
- Ձվի մեջ ոսկոր մի փնտրիր։
- Ձուկ բռնողի շորերը թաց կլինեն։
- Ձուն դեռ ճուտ չէ։
- Ձուն քարի հետ չպետք է վիճի։
Ճ ճ
խմբագրել- Ճանաչիր քեզ, ճանաչիր հակառակորդիդ ու դու հարյուր ճակատամարտից հարյուրն էլ կշահես։
- Ճանապարհները հազար են, ճշմարտությունը՝ մեկ։
- Ճանապարհներն սկսվում են դարպասներից և դարպասներով էլ վերջանում են։
- Ճաշը համով է՝ տանտիրուհու շնորհքն է, անհամ է՝ աղախնի անշնորհքությունից է։
- Ճշմարտության աստծու առաջ կեղծ մոմ մի վառիր։
- Ճշմարիտ խոսքը հաճախ դեղի պես դառն է, բայց բուժիչ է։
- Ճրագի լույսի տակ գույները չես տարբերի։
- Ճրագն իր տակը լույս չի տա։
Մ մ
խմբագրել- Մարդը երկրի զարդն է։
- Մարդը պետք է լավ սիրտ ունենա, ծառը՝ լավ արմատներ։
- Մարդը գեղեցիկ է սրտով, օձը՝ մաշկով։
- Մարդկային ցանկությունները երկնքից էլ բարձր են։
- Մարդն է բոլոր հրաշալիքների ստեղծողը։
- Մարդու մեջքը կկոտրես, կամքը չես կոտրի։
- Մարմինդ կբուժես, հոգիդ չես բուժի։
- Մաքուր խղճով մարդը գիշերն իր դուռը բախելուց չի վախենա։
- Մեկը վարունգ է սիրում, մեկը՝ սեխ։
- Մի՛ անիր այն, ինչ չես ուզում, որ ուրիշներն իմանան։
- Մի գոմշից երկու կաշի չի հանվի։
- Մի հոտած տանձ մի զամբյուղ տանձ կփչացնի։
- Մի ձեռքով երկու գորտ չես բռնի։
- Մի նեղացիր հայելու վրա, եթե ինքդ այլանդակ ես։
- Մի ոչխարի ետևից ամբողջ հոտե է գնում։
- Մի ջերմ խոսքը երեք ձմեռ մարդ կարող է տաքացնել։
- Մի՛ վախեցիր դանդաղ շարժվելուց, վախեցի՛ր տեղում կանգնելուց։
- Մինչև նապաստակ չտեսնես, բազեդ բաց մի թողնի։
- Մորթին ոչխարի է, սիրտը՝ գայլի։
- Մրջյուններն էլ կարող են սար շուռ տալ։
- Մրսողի մտքում հագուստն է, քաղցածինը՝ հացը։
Յ յ
խմբագրել- Յուրաքանչյուր սերունդ գալիք սերնդի համար ճանապարհ է հարթում։
Ն ն
խմբագրել- Նախքան ուրիշի վրա ծիծաղեք, քո՛ մասին մտածիր։
Շ շ
խմբագրել- Շատ խոսքեր, շատ էլ սխալներ։
- Շատ կցանես, շատ էլ կհնձես։
- Շատ մարդիկ, շատ էլ կարծիքներ։
- Շրթունքներին՝ մեղր, սրտում՝ դանակ։
- Շունն իր ստվերի վրա էլ է հաչում։
Ո ո
խմբագրել- Ո՛չ թե արևին, այլ քեզ մեղադրիր, որ այգիդ չի ծաղկում։
- Ով եղնիկ է ուզում որսալ, նապաստակի ետևից չի ընկնի։
- Ով կրակին մոտ է, առաջինը կայրվի։
- Ով ջրհորի հատակից է նայում երկնքին, շատ բան չի տեսնի։
- Որոտին հաջորդում է կայծակը, կայծակին՝ անձրևը։
Չ չ
խմբագրել- Չիմացողը ուղտին սապատավոր ձիու տեղ կընդունի։
- Չղջիկները ցերեկվա լույսից վախենում են։
- Չոր մատին աղ չի կպչի։
- Չքրտնես, չես վայելի։
Պ պ
խմբագրել- Պատժից խուսափելու ամենալավ միջոցը հանցանք չգործելն է։
- Պատվով մեռնելն անպատիվ ապրելուց լավ է։
- Պոզերն ականջներից ուշ են դուրս գալիս, բայց ականջներից երկար են լինում։
Ջ ջ
խմբագրել- Ջրհորի գորտը ծովի մասին գաղափար չի ունենա։
- Ջուր ես խմում, ջրհոր փորողին օրհնիր։
- Ջուրը ձգտում է դեպի ցած, մարդը՝ վեր։
- Ջուրն անցնում է, ժայռը մնում։
Ս ս
խմբագրել- Սարում վագր չկա, շանն են ասում արքա։
- Սովորությունը բնավորություն է դառնում։
- Սպասող մարդը անհամբեր կլինի։
- Սպասում է մինչև դեղձն ընկնի բերանը։
Վ վ
խմբագրել- Վագրից վախեցողը սար չի գնա։
- Վախեցիր ո՛չ թե ինը գլխանի հրեշից, այլ՝ երկերեսանի մարդուց։
- Վառարան վառելն էլ աշխատանք է։
Տ տ
խմբագրել- Տան մեծը տան գանձն է։
- Տանը նստած ոսկու լեռներ էլ կարելի է ուտել։
- Տանտերը մտածոմ է դարպասը պինդ փակելու մասին, գողը՝ պատն անցնելու։
- Տգետին ոչ մի դեղով չես բուժի։
Ու ու
խմբագրել- Ուզում ես կուշտ ուտել՝ մինչև քրտնելդ աշխատիր։
- Ուր գնում ես, այնտեղի լեզվով խոսիր։
- Ուրիշի գլխի ցողը տեսնում է, իր գլխի ձյունը չի տեսնում։
Փ փ
խմբագրել- Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ։
- Փողը հազար հանցագործություն կարող է թաքցնել։
- Փողով սատանային էլ կստիպես ջրաղացի քարը պտտել։
- Փոքր լճակի ձուկը փոքր կլինի։
- Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
Ք ք
խմբագրել- Քամին փչում է, խոտը շրշում է։
- Քարից յուղ չեն քամի։
- Քիչ խոսիր, շատ գործիր։
- Քնել նույն բարձին, չի նշանակում նույն երազները տեսնել։
- Քննադատությունից մի՛ վախեցիր, անտեղի գովասանքներից վախեցիր։
- Քո լինելով՝ ոչինչ չի ավելացել, չլինելով՝ ոչինչ չի պակասի։
Օ օ
խմբագրել- Օձն ասում է՝ այդ ես չեմ գալարվում, ճանապարհն է ոլոր-մոլոր։
- Օտար երկիրն ինչքան լավ լինի, հայրենիքին չի հասնի։
Աղբյուրներ
խմբագրել- Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, Երևան, 1969, էջ 80-87։