Պատրիկ Մոդիանո
ֆրանսիացի գրող
Պատրիկ Մոդիանո (ֆր.՝ Patrick Modiano, ծնվ.՝ 1945 թ.-ի հուլիսի 30-ին, Բուլոն-Բայանկուր, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող, կինոսցենարիստ։ 2014 թվականին Պատրիկ Մոդիանոն դարձավ գրականության բնագավառի Նոբելյան մրցանակի 111-րդ դափնեկիրը։
Քաղվածքներ
խմբագրել- Սերը գալու է իր ոտքով, անաղմուկ, և չես կարող նրանից փախչել։ Եվ այնժամ միայն դու նրան կնկատես, երբ դժվար կլինի առանց նրա շնչելը։
- Երբեք այլ գործով, քան գրականությունն է, չեմ ուզել զբաղվել։
- Ես ամբողջովին անցյալով եմ համակված։
- Երկար ժամանակ ու պարբերաբար նույն երազն էի տեսնում։ Երազում էի, որ էլ ստիպված չեմ լինելու գրել, որ ես արդեն ազատ եմ։ Ես ազատ չեմ։ Ավա՜ղ։ Ես դեռ մաքրում եմ նույն տեղանքը՝ կարծես այն վերջ չունի[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան, Անի։ Պատրիկ Մոդիանո, երբ հնչեց այս անունը, աշխարհի առաջատար լրատվամիջոցներն ու հրատարակիչները 6 ժամ փնտրում էին նրան։։ Newmag.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 24, 2015 թ.։
Աղբյուրներ
խմբագրել- ՊԱՏՐԻԿ ՄՈԴԻԱՆՈ. «ԻՄ ՍՅՈՒԺԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է»։ Hayzinvor.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 23, 2015 թ.։