Պարույր Հայրիկյան

հայ քաղաքական գործիչ, գրող

Պարույր Հայրիկյան (հուլիսի 5, 1949), հայ քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ։

Պարույր Հայրիկյան

Քաղվածքներ

խմբագրել
  • Մաֆիան որքան էլ իր ներսում կռիվներ ունենա, մաֆիան մնում է մաֆիա։ Սա պարզունակ մաֆիա չէ, այլ պուտինյան մաֆիայի տեղական ներկայացուցչությունն է, այդ ներկայացուցչության ղեկավարությունը[1]։
  • Եվ տեսանք, որ նույն պապան ունեն՝ ռուսական իմպերիալիզմը[1][2]։
  • Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն թաղել է արդեն, թաղել է նաև այն պահին երբ ասեց որ «մաքսային միությանը միանալու գործնթացը անշրջելի է»[3]։
  • Եթե այսպիսի լպիրշություն ունեցան իշխանությունները, դա նաև նրանից է, որ, այսպես կոչված, ընդդիմությունը չկարողացավ միավորվել։ Ես դրանցից ոչ մեկի հետ հույս չեմ կապում, դրանք բոլորը ծախված են. եթե ծախված չեն Սերժին, ապա ծախված են Սերժի տերերին, եթե նրանց ծախված չեն, ծախված են իրենց ստոր նկատառումներին։ Մեկի համար սա ազգի ճակատագիր է, մյուսի համար սա փող աշխատելու միջոց է։ Ստոր նկատառումներով ազգին չես կարող ծառայել[4]։
  • Ասում են բիզնես է, երբ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում։ Պոռնիկի աշխատանքը բիզնե՞ս է, թե՞ բիզնես չէ։ Բիզնես է, չէ՞: Այսինքն բիզնեսի տեսակ կա, որ համարվում է անբարո[5]։
  • Այն անտարբերությունը, որն այսօր իշխում է, այն անհոգությունը, որով համակված են հայ մարդիկ, վտանգավոր է, որովհետեւ մենք նշաններ ենք ստացել, որ մեզ լուրջ վտանգ է սպառնում։ Ռուս-թուրքական դաշինքն արդեն մոտավորապես 100 տարի գործում է հայ ժողովրդի դեմ։ Այսօր մենք գործ չունենք առանձին ռուսական իմպերիալիզմի հետ։ Ռուսական իմպերիալիզմը 1921 թվականին պայմանագիր է կնքել թուրքերի հետ մեր դեմ։ Այս պայմանագրով են մեր դեմ պայքարում[6]։
  • Մենք չունենք երկրի ղեկավար, մեր երկրի ղեկավարը ծառայում է օտար պետությանը։ Ի՞նչ է նշանակում լինել երկրի նախագահ և գնալ հասնել Արգենտինա և այնտեղից մի կերպ ասել՝ մենք այնքան էլ գոհ չենք, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին։ Ի՞նչ է նշանակում քո երկրում թույլ տալ ունենալ ռազմական բազա մի պետության, որը պայմանագիր է կնքել քո ակնհայտ թշնամու հետ[6]::

Աղբյուրներ

խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պարույր Հայրիկյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: