Պիտեր FM
«Պիտեր FM», ռուս ռեժիսոր Օքսանա Բիչկովայի գեղարվեստական ֆիլմը։
Մեջբերումներ
խմբագրել- — Այսպես, իսկ ի՞նչ են մեզ վաղվա համար խոստանում օդերևութաբանները… Ահա, ընկերներ, օդերևութաբանները խոստանում են մեզ ընդամենը 20 աստիճան, բայց պլյուսով։ Ամպամածություն՝ փոփոխական, քամին՝ տաք, հյուսիս-արևմտյան։ Ահ, ինչ-որ մեկին պարզ կլինի, մյուսին՝ ոչ այնքան։ Պիտերում եղանակը տիեզերական արագությամբ է փոփոխվում, իսկ դրա հետ նաև տրամադրությունը։ Այդ իսկ պատճառով, զգացմունքների կայունացման համար, խորը շնչե՛ք և մնացե՛ք մեզ հետ։ Ի դեպ, դա հիանալի վայր է։ Մնացե՛ք այստեղ։ Ոչ մի տեղ մի՛ գնացեք։ Եվ, եկեք ծանոթանանք, ես Մաշա Եմելյանովան եմ և դու լսում եք ռադիո Պիտեր ՖՄ։
- — Ալո, ալո՜ Մա՞շա։ Ես քեզ սիրում եմ։
— Ես էլ քեզ։ Իսկ դու ո՞վ ես։
— Ես Սանյոկն եմ։ Ես ամեն օր քեզ եմ լսում։ Դու այնպիսի՜…
— Ինչպիսի՞։
— Դու պարզապես հիանալի ես։ Քո հաղորդումը հրաշալի է, ասա՛, արեգակ, ինչպիսի՞ տեսք ունես։ Օրինակ, աչքերի գու՞յնը, չա՞փը։
— Օ՜, Սանեչկա, շնորհակալություն ուղիղ խոսքերի համար, հաջողություն, կրկին զանգիր։
— Այդ ո՞վ է։
— Սարսափելի՜ է։
— Երկրպագուները քեզ մասնատու՞մ են։
— Մոլագարնե՜ր։ - — Դե ինչ, ես հազվագյուտ գեղեցկուհի եմ, շագանակագույն մազերով, սանրվածքս թափթփված է, աչքերս՝ երկնա-մոխրագույն, ատամներս՝ ոսկե։ Կատակու՜մ եմ։
— հը՜մ…
— Ահա, լա՞վն եմ։
— Ինձ դուր է գալիս։ - — Այո՜, կյանքն ընդհանրապես անկանխատեսելի է, այդ միայն կինոյում է ամեն ինչ սցենարով։
- — Ես քեզ գրեթե ողջ կյանքս գիտեմ… սարսափելի՜ է…
- — Ասե՛ք, խնդրեմ, իսկ դուք այստեղ պատահաբար չե՞ք տեսել մի կապույտ բաճկոնով երիտասարդ տղայի։ Նա ինձ պետք է սպասի։
— Տեսել եմ։ Ահա ինչքան են, ընտրի՛ր ցանկացածին։ - — Նույնպես ամուսնանու՞մ եք։
— Ինչու՞ նույնպես։
— Չգիտե՜մ… այժմ մոդայիկ է… - — Ոչի՞նչ, որ ես քեզ հետ «դու»ով եմ խոսում։
— Այո, ոչինչ։ Լսի՛ր, ես ասաց ոստիկանությունում, որ դու իմ փեսացուն ես։ Հմմ, ոչի՞նչ։
— Դա սարսափելի՜… հաճելի է։ - — Դա ինձ խորապես չի անհանգստացնում։
- — Վաղու՞ց եք մայոր։
— Երրորդ տարին, պարոն գեներալ։
— Վաղու՜ց… - Ճարտարապետին մուսա է հարկավոր։ Այ, ինչպե՞ս առանց մուսայի ճարտարապետ, ինչպե՞ս։
- — Պիտեր ՖՄ, ողջույն։
— Բարև։ Ես կցանկանայի հաղորդագրություն փոխանցել Մաշա անունով աղջկա համար, որ կարմիր բաճկոնով է և որը կորցրել է իր հեռախոսը և …
— Հի՜… *ծիծաղում է
— Ալո՜։
— Մաքսիմ, այդ դու՞ ես։
Աղբյուրներ
խմբագրել- Մեջբերումներ «Պիտեր FM» ֆիլմից citaty.info կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- «Պիտեր FM» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- «Պիտեր FM» ֆիլմը ՅուԹուբ կայքում