Ջեմս Միլլ
(Վերահղված է Ջեյմզ Միլից)
Ջեմս Միլլ (անգլ.՝ James Mill, ապրիլի 6, 1773 — հունիսի 23, 1836), շոտլանդացի պատմաբան, տնտեսագետ, քաղաքական տեսաբան և փիլիսոփա։ Նա նշանավոր դասական լիբերալիզմի փիլիսոփա Ջոն Ստուարտ Միլլի հայրն է։
Քաղվածքներ
խմբագրել- Ծուլությունը հավասարապես նվաստացնում է թե՛ առանձին անհատների և թե՛ ամբողջ ազգերի։ Ծուլությունը ոչ մի ժամանակ ոչ մի լավ բան չի կատարել աշխարհում և երբեք չպիտի կատարի։ Ծուլությունը երբեք չի բարձրացել երկնամերձ լեռները, երբեք չի էլ հաղթահարել որևէ խոչընդոտ։ Դատարկության ու ծուլության հետևանքը միշտ եղել է ու կլինի դատարկությունն ու ձախողությունը։ Ծուլությունը մի բեռ է խիստ ծանր, արգելք է և անչափ վնասակար։ Դրան անձնատուր եղած մարդիկ միշտ անօգուտ են, միշտ տրտնջացող, միշտ վշտահար, հուսահատ ու միշտ թշվառ։ Ծուլությունը, որքան աշխատանքի, այնքան էլ երջանկության թշնամին է[1]։
- Պետության արժանիքը վերջին հաշվով կախված է այն կազմող անհատների արժանիքներից[2]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 62.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 174. ISBN 99930-2-263-2.