Ռալֆ Վալդո Էմերսոն
Ռալֆ Վալդո Էմերսոն (անգլերեն՝ Ralph Waldo Emerson) (մայիսի 25, 1803 - ապրիլի 27, 1882), ամերիկացի ակնարկագիր, փիլիսոփա, բանաստեղծ և 19-րդ դարի սկզբի տրանսցենդենտալիստ շարժման առաջնորդ։
Քաղվածքներ
խմբագրել- Ոչ մի մեծ գործ ձեռք չի բերվում առանց խանդավառության[1]։
- Սովորականի մեջ հրաշալին տեսնելու ընդունակությունը իմաստության անփոփոխ նշանն է[2]։
- Հանցանքն ու պատիժը աճում են մի ցողունի վրա[3]։
- Եթե նույնիսկ հավատում եք ճակատագրին, հավատացեք գոնե հօգուտ ձեզ[4]։
- Հասկանալ աշխարհը ու սիրել այն՝ երկու խնդիրներ են, որոնց դյուրին չէ իրար հետ հաշտեցնել[5]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 29.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 179.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 227. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 260։
- ↑ Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989, 702 էջ: