Սերը ժանտախտի օրերին
«Սերը ժանտախտի օրերին» (իսպ.՝ El amor en los tiempos del cólera), Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպը, որ հրատարակվել է 1985 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Կիրքը կյանքի իմաստն է, հավատարմությունը՝ գոյության էությունը։
- Նրա համար հեշտ էր տանել ուրիշների, բայց ոչ իր սեփական ցավը։
- Եթե խիստ մոտենանք, բոլոր դեղամիջոցներն էլ թույն են, և որ դրանց հարյուրից յոթանասունի օգտագործումը արագացնում է մահը։
- «Ամեն մարդ ինքն է իր մահվան տերը, և միակ բանը, որ մենք կարող ենք անել, երբ ժամը գա, այն է, որ նրան օգնենք մեռնելու առանց վախի ու ցավի»։
- դոկտոր Խուվենալ Ուրբինո
- Միայն սկզբունքներից զուրկ մարդը կարող է այդքան սիրալիր լինել իր ցավի նկատմամբ։
- Հավանաբար երկուսի համար էլ կյանքն այլ կլիներ, եթե ժամանակին հասկանային, որ ավելի հեշտ է խուսափել ամուսնական կյանքի մեծ բախումներից, քան թե առօրյա աննշան մանրուքներից։ Բայց եթե երկուսն էլ ինչ-որ բան հասկացել էին, դա այն էր, որ մենք իմաստություն ձեռք ենք բերում այն ժամանակ, երբ դա այլևս ոչ մի բանի պետք չէ։
- Մի վիրավորանքն արթնացնում էր մյուսը, նորից բացելով հին սպիները, որ նոր վերքեր էին դառնում, և երկուսն էլ սարսափում էին ամեն ինչ ամայացնող այն ճշմարտությունից, որ այդքան տարիների ընթացքում ամուսնական կռիվներից ավելին չեն շահել, քան միմյանց նկատմամբ չարությունը։
- «Ցավալի է ինքնասպանությունը, եթե դա սիրուց չէ»։
- դոկտոր Օլիվելյա
- Ով կորցրել է հիշողությունը, չպետք է պոկվի թղթից։
- Մահացու հիվանդությունների մեծ մասը նույն հոտն ունի, բայց դրանցից ոչ մեկը այնքան հատուկ չէ նրան, որքան ծերության հոտը։
- Ծերությունը անպարկեշտ վիճակ է, որը պետք է կանխել ժամանակին։
- — Միայն Տերը գիտե, թե ինչքան եմ քեզ սիրել։
- դոկտոր Խուվենալ Ուրբինո
- — Ֆերմինա,— ասաց նա,— ես այս առիթին կես դար եմ սպասել, որպեսզի մի անգամ ևս կրկնեմ հավերժ հավատարմության ու հավերժ սիրո իմ երդումը։
- Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը։
- Գիտեր, որ աղջիկը պսակվելու էր հաջորդ շաբաթ և ճոխ հարսանիք էր լինելու, իսկ ինքը, որ ավելի շատ էր սիրում նրան ու պատրաստ էր հավերժ սիրել, իրավունք չուներ նույնիսկ մեռնելու նրա կողքին։
- ․․․Իր համար դժվար էր աշխարհը պատկերացնել առանց նրա։
- Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամներ։
- Կանայք ավելի շուտ հարցի մեջ թաքնված միտքն են որսում, քան թե բուն հարցը։
- Առաջին անգամն էր, որ նստած էին դեմ դիմաց, այդքան մոտիկ և բավականին ժամանակ ունեին միմյանց լրջորեն դիտելու համար։
- Մեզ վիճակված բախտը ազդում է նաև աշխարհի բոլոր մյուս սերերի վրա։
- Մարդիկ, որոնց սիրում ենք, պետք է մեռնեն իրենց ողջ ունենցածի հետ։
- Տարբեր լեզուներ պետք է իմանան վաճառողները. գնորդներին բոլորն էլ լավ են հասկանում, անկախ նրանից թե ովքեր են նրանք։
- Ոչինչ այնքան լավ չի բնութագրում մարդուն, քան այն, թե ոնց է նա մեռնում։
- Ոչ ես հարուստ չեմ,- ասաց նա,- ես փող ունեցող աղքատ մարդ եմ, իսկ դա նույնը չէ...
- Կեսգիշերից հետո երաժշտությունը դադարեց, ուղևորների ձայները ցրվեցին ու վերածվեցին քնատ շշունջների, իսկ տախտակամածին մնացած միայնակ 2 սրտերը բաբախում էին նավի շնչառության հանգով...
- — Պատասխանիր, որ համաձայն ես,- ասաց նրան,- թեկուզ վախից մեռնելու էլ լինես, թեկուզ հետո զղջալու էլ լինես, որովհետև ինչ էլ լինի, ողջ կյանքում զղջալու ես, որ մերժեցիր։
- Համար չունեցող տան արտաքին տեսքը ոչնչով չր ընդգծում, որ այստեղ ավելի երջանիկ են...
- ․․․Իր վերջին րոպեին ճգնելով դիմագրավել մահվան վերջին հարվածը, որպեսզի կինը ժամանակ ունենա իրեն հասնելու։ Հասցրեց ամբոխի մեջ ճանաչել նրան՝ նրանից հեռու մեռնելու անկրկնելի ցավից ծնված արցունքների միջից և վերջին անգամ նայեց նրան, որովհետև այլևս երբեք նրան չէր նայելու՝ ավելի լուսավոր, ավելի թախծոտ և ավելի երախտապարտ աչքերով, որ կինը չէր տեսել երբեք համատեղ կյանքի կես դարի ընթացքում, և վերջին շնչի հետ հասցրեց ասել․
- — Միայն Տերը գիտե, թե ինչքան եմ քեզ սիրել։
Աղբյուրներ
խմբագրել- Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» – grqamol.am