Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես

«Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» (ֆր.՝ Jeux d'enfants, հայերեն՝ «Մանկական խաղեր», «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» (անգլ.՝ «Love me if you dare») վերնագիրը ֆիլմի անգլերեն թարգմանված տարբերակինն է[1]), գեղարվեստական ֆիլմ, Յան Սամյուելի կողմից նկարահանված ֆրանսիական մելոդրամա, որն էկրան է բարձրացել 2003 թվականին[2]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Այս խաղի համար պետք է գեղեցիկ տուփ, գեղեցիկ ընկերուհի, իսկ մնացածը կարևոր չէ։
  • Ու՞ր է տանում իսկական սերը։ Ամեն ինչ պարզ է։ Բետոնե աղյուսի խորքը։
  • Բայց կա մի խաղ, որ երբեք չպետք է խաղալ։ Կրկնում եմ՝ երբեք։ Նույնիսկ եթե կառաջարկի ամենալավ ընկերդ։ Դրա իմաստն այն է, որ թաղվես բետոնի մեջ։
  • «Եթե սիրում ես, բաց թող»,- ասել է մի թուլամորթ, իսկ մյուս թուլամորթները պարզապես կրկնում են։
  • -Հավատու՞մ ես սիրուն։
- Իհարկե։
- Միամիտ։
  • Ինձ մնում է կատարել մի քանի առաջադրանքներ, բայց հաշվի առ՝ ինձ համար դժվար չէ։
- Ի՞նչ առաջադրանքներ։
-Կուլ տալ մրջյուն, փողոցում հայհոյել աղքատի, խենթորեն սիրել քեզ։
  • Ահա թե ինչ է նշանակում լինել չափահաս. արագաչափի վրա ունենալ 210 թիվը, բայց չգերազանցել 60-ը։
Բնագիր՝ Being an adult means to have a speedometer that marks 210 and not driving over 60.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» ֆիլմը rottentomatoes.com կայքում (անգլ.)

Աղբյուրներ

 
Վիքիպեդիա