«Սիրանամե», Հովհաննես Շիրազի պոեմներից։

Քաղվածքներ

խմբագրել
  • Քանզի ամեն մի նոր սերունդ աշխարհ գալիս իր դարով
Պիտի չափե դարերն անդարձ իր նորախոհ նժարով.
Մեկ էլ տեսար նոր կարդացած բևեռագիրն անմեկին
Որդուն մի նոր բան շշնջաց, որ չէր բացել հոր աչքին.
Կամ հոր անցած ճամփով անցնող որդուն ահա նույն ճամփան
Դուրս է բերում ուրիշ մի ափ, ուրիշ մտքի հանգրվան...[1]
  • Դառն է սիրո պտուղը միշտ, բայց չի ոչ ոք կշտացել.
Ով խնդացել է մի անգամ` հազար անգամ է լացել,
Չի հասկացել նրան ոչ ոք ու չի ոչ ոք հասկանա.
Մեկ իմաստուն, մեկ մանուկ է, մեկ էլ տեսար` խենթ է նա...
Սիրո ձեռից ամեն էակ սրտի գլուխն է կորցնում....[2]
  • Վախկոտ սիրտը սիրո բույն չէ, սերն առյուծին է վայել....[3]
  • այսպես ահա՝ քո սերն հաճախ մահվան դուռն է քեզ տանում,
Բայց սերն այն է, որ մահվան մեջ կենդանի է դեռ մնում[4]։
  • Ներշնչանքն է սպեղանին ամեն վշտի ու վերքի,
Թե ներշնչվես անմահությամբ` մահն էլ դեմդ կկորչի...[5]
  • Ահը զորք է արքաներին....
Թող առեղծվածն հրաշք մնա, գերի մնա ճորտն ահին,
Որ ճորտը ճորտ, իշխանն իշխան, արքան մնա իր գահին[6]։
  • -Ի՞նչ իմանաս՝ ինչ է սերը, որ հաղթում է և մահին,
Մահին հաղթում... բայց բեկվում է քար սրտերի զրահին[7]։
  • Բայց քաջ կասեմ մեկին սիրես, լավին սիրես, լավ սիրես,
Թե ծաղիկ ես, ոչ թե ծաղկին, այլ աստղկան ցած բերես...[8]
  • Մարդն է երկրի գլուխն, ասեմ,
Բայց մարդ էլ կա, մարդ էլ ու միշտ`
Զուգընկեր են խնդում ու վիշտ.
Բայց էն մարդուն տամ երանի,
Ով իր սիրտը միշտ կես կանի.
Վիշտը` իրեն, խինդն` ուրիշին,
Նոր կհասնի մարդն իր քաշին...
Հազար ու մեկ թուրն ավերիչ`
Չարժեն մեկ իսկ կոտրած գրիչ։
Քեզ քո ձեռքով մահ կբերես`
Թե խոփի հետ թուր չսրես։
Չարն հեշտ է միշտ, բարին դժվար`
Դու դժվարին դարձիր նժար։
Դժոխք կիջնես` թե մոռանաս
Որբի արցունք, երգ ու երազ։
Վեր` հազարից մեկն է հառնում,
Նա, ում կյանքը գիրք է դառնում։
Ով ագահի գլխի սև թագ`
Գլխից կընկնի ոտքերի տակ...
Մի ծով չարը կչքանա,
Մի շիթ բարին կծովանա։
Աշխարհի բկին չարով մի չոքիր`
Նա է գրելու քեզ տապանագիր։
Փառքն ինչ է որ` տերն ու ծառան
Մի հողի տակ մի հող դառան։
Ես մեռանիմ դառնամ ի հող,-
Գիրս մնա հիշատակող...[9]
  • Ո՞րն է, ասա, ձմռան վարդը, ի՞նչն է հավերժ գրկում մեզ։-
Եվ պատանին վառեց իսկույն մտքի կանթեղն աչքերում.
-Վառ կրակն է ձմռան վարդը, հողն է հավետ մեզ գրկում[10]։
  • Ինձ ազատեք կեղծ ընկերից, ես թշնամուց կազատվեմ....[11]
  • Դասագիրք է անցյալը միշտ, բայց ներկայից դու մի՛ շեղվիր,
Դու առաջին լսողը միշտ, վերջին խոսողը եղիր[11]։
  • Մի վշտանա, որ քո առջև միշտ տեսնում ես գերեզման.
Կյանքի հմայքն հենց այն է միշտ, որ վերջ ունի ամեն բան[11]։
  • Երջանկության թռչնակը վառ՝ ավելի հեշտ է բռնել,
Քան թե նախանձ որսորդներից նրան կրծքիդ պահպանել[12]։
  • Չես դիմանա քո թագի տա՝ սրտիդ ոտով թե գնաս,
Թե ուզում ես մնաս գահին` խիղճդ պիտի մահին տաս[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 281։
  2. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 287։
  3. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 288։
  4. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 294:
  5. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 296։
  6. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 299:
  7. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 304:
  8. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 306։
  9. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 306-307։
  10. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 307-308:
  11. 11,0 11,1 11,2 Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 308։
  12. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 309:
  13. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 317: