Սոֆի Լորեն
իտալացի դերասանուհի և երգչուհի
Սոֆիա Լորեն (իտալ.՝ Sophia Loren, Սոֆիա Վիլանի Շիկոլոնե (Sofia Villani Scicolone), սեպտեմբերի 20, 1934, Հռոմ, Իտալիայի թագավորություն), իտալացի դերասանուհի և երգչուհի, Կաննի (1961 թվական), Վենետիկի (1958 թվական, 1998 թվական), Մոսկվայի (1965 թվական, 1997 թվական), Բեռլինի (1994 թվական) կինոփառատոների դափնեկիր։ Հինգ անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին («համաշխարհային հանդիսատեսի սիրելին» հատուկ անվանակարգում), «Օսկար» մրցանակի դափնեկիր (1961 թվական), պատվավոր «Օսկարի» դափնեկիր (1991 թվական) «կինեմատոգրաֆին անմար փայլ հաղորդած հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպումով։
Քաղվածքներ
խմբագրել- Բնավորությունը գեղեցկության կարևոր բաղադրիչն է[1]։
- Չեն կարող գեղեցիկ լինել այն աչքերը, որոնք երբեք չեն արտասվել[1]։
- Համեստությունը բարեկրթության արգասիքն է[1]։
- Տղամարդը, որն իր մեջ մարմնավորում է մարդկային բոլոր լավագույն հատկանիշները, իսկական պատիժ է[1]։
- Ո՞վ կհամաձայնի ապրել իդեալական, գեղեցիկ, հմայիչ, միաժամանակ սուրբ տղամարդու հետ[1]։
- Ինձ հավասար կին գրեթե հնարավոր չէ գտնել[1]։
- Հմայքը գեղեցկության անտեսանելի կողմն է, առանց որի ոչ ոք չի կարող գեղեցիկ լինել[1]։
- Իր գեղեցկության մեջ համոզված կինը, վերջին հաշվով, կարողանում է մյուսներին էլ դրանում համոզել[1]։
- Այն կինը, որը չի սիրում իր տղամարդու թերությունները, չի կարող սիրել նաև նրան[1]։
- Դժվար է հմայիչ դառնալ, եթե ծույլ ես[1]։
- Համեստությունը նրբագեղության արտահայտությունն է[1]։