«Մարինա Ցվետաևա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
* [[Կին|Կանայք]] խոսում են սիրո մասին և լռում սիրեկանների մասին, տղամարդիկ՝ հակառակը<ref name="МаринаЦветаева">[http://socratify.net/quotes/marina-tsvetaeva/14839 Марина Цветаева]</ref>։
* Թևերն ազատություն են, միայն երբ բացված են թռիչքի մեջ, մեջքի հետևում նրանք ծանրություն են<ref>[http://socratify.net/quotes/marina-tsvetaeva/page2 Մարինա Ցվետաևա, Քաղվածքներ]</ref>։
* Ես քեզ կսիրեմ ողջ ամառ. սա ավելի համոզիչ է հնչում, քան ողջ կյանքում-ը, և, գլխավորը, ավելի տևական ժամանակ է մատնանշում<ref name="հարյուր">{{cite web | url=https://168.am/2018/02/19/908600.html | title=«Տղամարդիկ կենդանիների նման չեն, նրանք ցավին չեն դիմանում». Մարինա Ցվետաևան՝ սիրո և կյանքի մասին | publisher=168.am | date=19.02.2018 | accessdate=4 Մարտ 2018 | author=Սոֆա Պետրոսյան}}</ref>:
* Եթե դուք հիմա մտնեք ու ասեք, որ գնում եք երկար ժամանակով կամ հեռանում եք ընդմիշտ, կամ եթե ասեք, որ ինձ այլևս չեք սիրում, ես երևի ոչինչ էլ չզգամ, քանի որ ամեն անգամ, երբ Դուք մեկնում եք, ամեն ժամ, երբ չկաք, նույնն է, որ դուք ընդմիշտ չկաք ու ինձ այլևս չեք սիրում<ref name="հարյուր"/>:
* Սիրահարվում ես օտարին, հարազատը սիրում ես<ref name="հարյուր"/>:
* Հանդիպել հարկավոր է սիրո համար: Մնացած ամեն ինչի համար գրքեր գոյություն ունեն<ref name="հարյուր"/>:
* [[Արվեստ]]ն ընդհանուր գործ է, այն, ինչ արարվում է, կատարվում է միայնության մեջ<ref name="հարյուր"/>:
* Աշխարհում կան սահմանափակ քանակությամբ հոգիներ և անսահմանափակ քանակի մարմիններ<ref name="հարյուր"/>:
* Սիրել նշանակում է՝ մարդուն տեսնել այնպիսին, ինչպիսին նրան մտածել է Աստված, բայց չեն իրականացրել ծնողները<ref name="հարյուր"/>:
* Եթե ես սիրում եմ մարդուն, ուզում եմ, որ ինձ հետ նրա համար ամեն բան հիանալի լինի, անգամ, եթե դա հենց նոր կարված կոճակն է<ref name="հարյուր"/>:
* [[Հաջողություն]]ը հասցնելն է<ref name="հարյուր"/>:
* Ի՞նչ կարող ես դու իմանալ իմ մասին, եթե դու ինձ հետ չես խմել ու չես քնել<ref name="հարյուր"/>:
* Չկա երկրի երեսին երկրորդ քեզ նմանը<ref name="հարյուր"/>:
* Ես չեմ ուզում տեսակետ ունենալ, ես տեսողություն եմ ուզում ունենալ<ref name="հարյուր"/>:
* Լսիր և հիշիր: Յուրաքանչյուրը, ով ծիծաղում է ուրիշի դժբախտության վրա, հիմար է կամ ստոր արարած: Հաճախ՝ երկուսը միասին<ref name="հարյուր"/>:
* Միակ բանը, ինչ մարդիկ չեն սիրում, այն է, որ դու, ի վերջո, առանց նրանց էլ կարողացար յոլա գնալ<ref name="հարյուր"/>:
* Քանդակագործը կախված է կավից, նկարիչը՝ ներկերից, երաժիշտը՝ լարերից: Նկարչի կամ երաժշտի մոտ կարող է անշարժանալ ձեռքը, իսկ բանաստեղծի մոտ՝ սիրտը սոսկ<ref name="հարյուր"/>:
* Կդիմանա, կսիրի: Սիրում եմ այս արտահայտությունը, միայն թե հակառակ կողմից<ref name="հարյուր"/>:
* Իմ սիրած բաներն են երաժշտությունը, բնությունը, բանաստեղծությունները, միայնությունը: Սիրել եմ հասարակ ու դատարկ վայրեր, որոնք ոչ ոքի դուր չեն գալիս: Սիրում եմ ֆիզիկան, նրա՝ ձգողականության ու հրման հանելուկային օրենքները, որոնք այնքան նման են սիրուն ու ատելությանը<ref name="հարյուր"/>:
* Մի բանում ես իսկական կին եմ: Բոլորին ու յուրաքանչյուրին չափում եմ իմ արշինով, նրանց շուրթերին դնում իմ խոսքը, իսկ կրծքի մեջ՝ զգացմունքներս: Այդ պատճառով էլ առաջին րոպեներին բոլորն ինձ համար բարի են, մեծահոգի, շռայլ, անքուն և խենթ<ref name="հարյուր"/>:
* Ես մարդուն ավելի լավ եմ տեսնում, երբ նրա կողքին չեմ<ref name="հարյուր"/>:
* Ոչ ոք չի ուզում և չի կարող հասկանալ մի բան, որ ես լրիվ միայնակ եմ: Ողջ Մոսկվան ընկերներս ու ծանոթներս են, բայց չկա մեկը, որ իմ կողմից լինի, կամ չի լինի, եթե ես չլինեմ<ref name="հարյուր"/>:
* Տղամարդիկ կենդանիների նման չեն, նրանք ցավին չեն դիմանում: Երբ ցավը սեղմում է, նրանց աչքերը միանգամից այնպիսին են դառնում, որ ուզում ես ամեն ինչ անել, միայն թե դադարեն տառապել<ref name="հարյուր"/>:
* Երազել՝ միասին, քնել՝ էլի միասին, բայց լաց լինել միայն միայնակ<ref name="հարյուր"/>:
* Օ՜, Աստված իմ, իսկ ասում են, թե հոգի չկա: Իսկ իմ ի՞նչն է հիմա ցավում. ոչ գլուխս, ոչ ատամս, ոչ ձեռքս, ոչ կուրծքս: Ոչ, կուրծքս է ցավում, ավելի ճիշտ՝ կրծքիս մեջ՝ այնտեղ, որտեղով շնչում ես: Երբ խորը շունչ եմ քաշում, չի ցավում, բայց գրողը տանի, ի՞նչ եմ ասում, անընդհատ ցավում է, նվում անտանելիորեն<ref name="հարյուր"/>:
* Մարդկայնորեն մենք երբեմն 10 հոգու էլ կարող ենք սիրել, անմարդկային կերպով՝ միայն մեկին<ref name="հարյուր"/>:
* Ես ուզում եմ համեստ, մեռնելու աստիճան հասարակ բաներ՝ ասենք, որպեսզի, երբ մտնեմ սենյակ, մարդն ուրախանա ինձ տեսնելիս<ref name="հարյուր"/>:
 
== Ծանոթագրություններ ==