Մարինա Ցվետաևա
Մարինա Իվանովնա Ցվետաևա (ռուս.՝ Марина Ивановна Цветаева , սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1892, Մոսկվա – օգոստոսի 31, 1941, Ելաբուգա), ռուս բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, 20-րդ դարի ռուս և խորհրդային խոշորագույն բանաստեղծներից մեկը[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Միակ բանը, որ մարդիկ չեն ներում, այն է, որ դու, վերջիվերջո, կարողացար առանց նրանց[2]։
- «Ես կսիրեմ քեզ ամբողջ ամառ», – սա ավելի հավաստի է հնչում, քան «ամբողջ կյանքում»[3]։
- Ես ցանկանում եմ այնքան համեստ, մահացու հասարակ մի բան՝ որպեսզի, երբ ես մտնում եմ, մարդը ուրախանա[4]։
- Եթե ծնվել է հոգին թևավոր,
- Դժբախտություն չեն խրճիթ ու հյուղակ[5]։
- Կանայք խոսում են սիրո մասին և լռում սիրեկանների մասին, տղամարդիկ՝ հակառակը[6]։
- Թևերն ազատություն են, միայն երբ բացված են թռիչքի մեջ, մեջքի հետևում նրանք ծանրություն են[7]։
- Ես քեզ կսիրեմ ողջ ամառ. սա ավելի համոզիչ է հնչում, քան ողջ կյանքում-ը, և, գլխավորը, ավելի տևական ժամանակ է մատնանշում[8]։
- Եթե դուք հիմա մտնեք ու ասեք, որ գնում եք երկար ժամանակով կամ հեռանում եք ընդմիշտ, կամ եթե ասեք, որ ինձ այլևս չեք սիրում, ես երևի ոչինչ էլ չզգամ, քանի որ ամեն անգամ, երբ Դուք մեկնում եք, ամեն ժամ, երբ չկաք, նույնն է, որ դուք ընդմիշտ չկաք ու ինձ այլևս չեք սիրում[8]։
- Սիրահարվում ես օտարին, հարազատը սիրում ես[8]։
- Հանդիպել հարկավոր է սիրո համար։ Մնացած ամեն ինչի համար գրքեր գոյություն ունեն[8]։
- Արվեստն ընդհանուր գործ է, այն, ինչ արարվում է, կատարվում է միայնության մեջ[8]։
- Աշխարհում կան սահմանափակ քանակությամբ հոգիներ և անսահմանափակ քանակի մարմիններ[8]։
- Սիրել նշանակում է՝ մարդուն տեսնել այնպիսին, ինչպիսին նրան մտածել է Աստված, բայց չեն իրականացրել ծնողները[8]։
- Եթե ես սիրում եմ մարդուն, ուզում եմ, որ ինձ հետ նրա համար ամեն բան հիանալի լինի, անգամ, եթե դա հենց նոր կարված կոճակն է[8]։
- Հաջողությունը հասցնելն է[8]։
- Ի՞նչ կարող ես դու իմանալ իմ մասին, եթե դու ինձ հետ չես խմել ու չես քնել[8]։
- Չկա երկրի երեսին երկրորդ քեզ նմանը[8]։
- Ես չեմ ուզում տեսակետ ունենալ, ես տեսողություն եմ ուզում ունենալ[8]։
- Լսիր և հիշիր։ Յուրաքանչյուրը, ով ծիծաղում է ուրիշի դժբախտության վրա, հիմար է կամ ստոր արարած։ Հաճախ՝ երկուսը միասին[8]։
- Միակ բանը, ինչ մարդիկ չեն սիրում, այն է, որ դու, ի վերջո, առանց նրանց էլ կարողացար յոլա գնալ[8]։
- Քանդակագործը կախված է կավից, նկարիչը՝ ներկերից, երաժիշտը՝ լարերից։ Նկարչի կամ երաժշտի մոտ կարող է անշարժանալ ձեռքը, իսկ բանաստեղծի մոտ՝ սիրտը սոսկ[8]։
- Կդիմանա, կսիրի։ Սիրում եմ այս արտահայտությունը, միայն թե հակառակ կողմից[8]։
- Իմ սիրած բաներն են երաժշտությունը, բնությունը, բանաստեղծությունները, միայնությունը։ Սիրել եմ հասարակ ու դատարկ վայրեր, որոնք ոչ ոքի դուր չեն գալիս։ Սիրում եմ ֆիզիկան, նրա՝ ձգողականության ու հրման հանելուկային օրենքները, որոնք այնքան նման են սիրուն ու ատելությանը[8]։
- Մի բանում ես իսկական կին եմ։ Բոլորին ու յուրաքանչյուրին չափում եմ իմ արշինով, նրանց շուրթերին դնում իմ խոսքը, իսկ կրծքի մեջ՝ զգացմունքներս։ Այդ պատճառով էլ առաջին րոպեներին բոլորն ինձ համար բարի են, մեծահոգի, շռայլ, անքուն և խենթ[8]։
- Ես մարդուն ավելի լավ եմ տեսնում, երբ նրա կողքին չեմ[8]։
- Ոչ ոք չի ուզում և չի կարող հասկանալ մի բան, որ ես լրիվ միայնակ եմ։ Ողջ Մոսկվան ընկերներս ու ծանոթներս են, բայց չկա մեկը, որ իմ կողմից լինի, կամ չի լինի, եթե ես չլինեմ[8]։
- Տղամարդիկ կենդանիների նման չեն, նրանք ցավին չեն դիմանում։ Երբ ցավը սեղմում է, նրանց աչքերը միանգամից այնպիսին են դառնում, որ ուզում ես ամեն ինչ անել, միայն թե դադարեն տառապել[8]։
- Երազել՝ միասին, քնել՝ էլի միասին, բայց լաց լինել միայն միայնակ[8]։
- Օ՜, Աստված իմ, իսկ ասում են, թե հոգի չկա։ Իսկ իմ ի՞նչն է հիմա ցավում. ոչ գլուխս, ոչ ատամս, ոչ ձեռքս, ոչ կուրծքս։ Ոչ, կուրծքս է ցավում, ավելի ճիշտ՝ կրծքիս մեջ՝ այնտեղ, որտեղով շնչում ես։ Երբ խորը շունչ եմ քաշում, չի ցավում, բայց գրողը տանի, ի՞նչ եմ ասում, անընդհատ ցավում է, նվում անտանելիորեն[8]։
- Մարդկայնորեն մենք երբեմն 10 հոգու էլ կարող ենք սիրել, անմարդկային կերպով՝ միայն մեկին[8]։
- Ես ուզում եմ համեստ, մեռնելու աստիճան հասարակ բաներ՝ ասենք, որպեսզի, երբ մտնեմ սենյակ, մարդն ուրախանա ինձ տեսնելիս[8]։
- Ի՞նչ կարող ենք մենք ասել Աստծու մասին՝ ոչինչ։ Ի՞նչ կարող ենք ասել Աստծուն՝ ամեն ինչ[9]։
- Կարելի է կատակել մարդու հետ, բայց ոչ՝ նրա անվան հետ[9]։
- Հաջողությունը՝ հասցնելն է[9]։
- Մեր ամենալավ խոսքը ինտոնացիան է[9]։
- Երիտասարդ ժամանակ մարմինը զգեստ է, ծերության ժամանակ՝ գերեզման[9]։
- Արյունակից ազգակցությունը կոշտ և դիմացկուն է, ընտրովի ազգակցությունը՝ նուրբ։ Որտեղ նուրբ է, այնտեղ և կտրվում է[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Tsvetaeva, Marina Ivanovna" Who's Who in the Twentieth Century. Oxford University Press, 1999.
- ↑ Наследие Марины Цветаевой – Сводные тетради 1.18
- ↑ Наследие Марины Цветаевой – Записные книжки 8.14
- ↑ Մարինա Ցվետաևայի 15 «ճչացող» արտահայտությունները սիրո մասին
- ↑ Մարինա Ցվետաևա, Բանաստեղծություններ
- ↑ Марина Цветаева
- ↑ Մարինա Ցվետաևա, Քաղվածքներ
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 Սոֆա Պետրոսյան (19.02.2018)։ «Տղամարդիկ կենդանիների նման չեն, նրանք ցավին չեն դիմանում». Մարինա Ցվետաևան՝ սիրո և կյանքի մասին։ 168.am։ Վերստացված է՝ 4 Մարտ 2018։
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 401։