«Չինական առածներ և ասացվածքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Չինական առածներ և ասացվածքներ'''
{{ԱԲԳ}}
 
== Ա ա ==
* Ագռավի բնից հավի ձու չես վերցնի։
* Ագռավի թևերն են սև, կալվածատիրոջ՝ սիրտը։
Տող 26.
* Ասեղ գողացողը, ոսկի էլ կգողանա։
* Ասեղդ որտեղ կորցրել ես, այնտեղ էլ փնտրիր։
== Բ բ ==
* Բարկանալուց առաջ մինչև հարյուր հաշվիր, խփելուց առաջ՝ մինչև հազար։
* Բարկացավ հավի վրա, շանը ծեծեց։
Տող 35.
* Բրինձը երաշտից է վախենում, մարդը՝ ծերությունից։
* Բրնձի յուրաքանչյուր հատիկի մեջ մի կաթիլ քրտինք կա։
== Գ գ ==
* Գեղեցիկ թռչուններին են վանդակ դնում։
* Գետի ափին ջուր չեն վաճառի։
Տող 46.
* Գլուխը նապաստակի է, աչքերը՝ օձի։
* Գողացած բրնձով համով փլավ չես եփի։
== Դ դ ==
* Դատարկ շշերով հյուր չես ընդունի:
* Դեռ ման գալ չի իմանում, վազել է ուզում:
== Ե ե ==
* Եթե երեք տարի չծխես, խնայածդ փողով եզ կգնես:
* Եթե կա ամուր կամք, լեռներն էլ կարելի է դաշտի վերածել: