«Զարուհի Փոստանջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
*«Պարոն Սերժ Սարգսյան, հասկանում ենք ձեր խուճապը, [[վախ]]ը, բայց ավելի լավ կլինի, որ դուք վախենաք Քադաֆիի ճակատագրին արժանանալուց, և զերծ մնաք [[ՀՀ]] արժանապատիվ քաղաքացիներին ձերբակալելուց, ռեպրեսիաների ենթարկելուց... Սերժ Սարգսյան, եթե դուք ունեք արժանապատվություն, ապա դուք ինքներդ պետք է հեռանաք, մենք չենք ուզում արյուն թափել» (ապրիլի 7, 2015 թ.)<ref>[http://www.a1plus.am/1375813.html Զարուհի Փոստանջյանի կոչը Սերժ Սարգսյանին (տեսանյութ)]</ref>։
*«Ես չեմ հավատում Սերժ Սարգսյանին՝ սկսած այն ժամանակից, երբ նա իբր թե գիտական մի խումբ էր կազմել, որն իբր թե սպիդի բուժման դեղամիջոցն էր հայտնաբերել: Եվ իհարկե, ավարտված այս վերջին ավանտյուրաներով, երբ մենք մեկ գիշերվա մեջ ականատեսը եղանք նրա այն որոշմանը, թե Հայաստանը չի ցանկանում ընդգրկվել Եվրամիության մերձեցման գործընթացում և չի ցանկանում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Հակառակը՝ ցանկանում է ընդգրկվել մի տարածքում, որը շատ խոցելի է դարձնում հայկական պետականությունը և անտեսում է հայ ժողովրդի շահը» (սեպտեմբերի 7, 2015 թ.)<ref name="ռ">[http://www.1in.am/1713674.html Ես մերժում եմ նրա՝ ակտիվ քաղաքականության մեջ լինելը. Զարուհի Փոստանջյանը՝ Քոչարյանի մասին]</ref>:
*«Դևը բռնում է Սարգսյան 3 եղբայրերին ու 24 ժամ է տալիս՝ որոշելու, թե որն է ճիշտ՝ այո-ն, թե ոչ-ը: Եղբայրները որոշում են այո ասել՝ երևի ճիշտը դա է, դրա համար երևի դևը բաց կթողնի: Եղբայրներից մեկն այո է ասում, դևը կուլ է տալիս: Մյուս երկու եղբայրը խորհրդակցում են, ասում են՝ հիմա ոչ ասեն, դևը նորից է կուլ տալիս նրանցից մեկին: Մնում է Լևոն եղբայրը: Նա դևին հարցնում է՝ մենակ ճիշտն ասա, գիտեմ, որ ինձ էլ ես կուլ տալու, այո՞-ն է ճիշտ, թե ոչ-ը, դևն ասում է՝ ճիշտ գոյություն չունի, ճիշտ միայն մեկն է՝ ձեզնից ազատվելը, ու նրան էլ է կուլ տալիս» (նոյեմբերի 18, 2015 թ., խոսքերը վերաբերում էին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին)<ref>{{cite web|title=«Դեւը բռնում է Սարգսյան 3 եղբայրերին…». Զ. Փոստանջյանը անեկդոտ պատմեց (տեսանյութ)|url=http://www.a1plus.am/1418259.html|publisher=A1plus.am|accessdate=նոյեմբերի 18, 2015 թ.}}</ref>:
 
=== Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ ===