Զարուհի Փոստանջյան

հայ քաղաքական գործիչ

Զարուհի Փոստանջյան (հունվարի 16, 1972, Երևան, ՀԽՍՀ), հայ ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան։

Զարուհի Փոստանջյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Քաղվածքներ

խմբագրել
  • «Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության, հայ ժողովրդի քվեի գողության հետևանքով։ Ուստի Դուք դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը։ Ես Ձեզ այլ հարց կտամ։ Դուք Եվրոպայում կազինոյում եղե՞լ եք և այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո և ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ գումարը» (հոկտեմբերի 2, 2013 թ.)[1][2]։
  • «Պարոն Սերժ Սարգսյան, հասկանում ենք ձեր խուճապը, վախը, բայց ավելի լավ կլինի, որ դուք վախենաք Քադաֆիի ճակատագրին արժանանալուց, և զերծ մնաք ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին ձերբակալելուց, ռեպրեսիաների ենթարկելուց... Սերժ Սարգսյան, եթե դուք ունեք արժանապատվություն, ապա դուք ինքներդ պետք է հեռանաք, մենք չենք ուզում արյուն թափել» (ապրիլի 7, 2015 թ.)[3]։
  • «Ես չեմ հավատում Սերժ Սարգսյանին՝ սկսած այն ժամանակից, երբ նա իբր թե գիտական մի խումբ էր կազմել, որն իբր թե սպիդի բուժման դեղամիջոցն էր հայտնաբերել։ Եվ իհարկե, ավարտված այս վերջին ավանտյուրաներով, երբ մենք մեկ գիշերվա մեջ ականատեսը եղանք նրա այն որոշմանը, թե Հայաստանը չի ցանկանում ընդգրկվել Եվրամիության մերձեցման գործընթացում և չի ցանկանում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Հակառակը՝ ցանկանում է ընդգրկվել մի տարածքում, որը շատ խոցելի է դարձնում հայկական պետականությունը և անտեսում է հայ ժողովրդի շահը» (սեպտեմբերի 7, 2015 թ.)[4]։
  • «Դևը բռնում է Սարգսյան 3 եղբայրերին ու 24 ժամ է տալիս՝ որոշելու, թե որն է ճիշտ՝ այո-ն, թե ոչ-ը։ Եղբայրները որոշում են այո ասել՝ երևի ճիշտը դա է, դրա համար երևի դևը բաց կթողնի։ Եղբայրներից մեկն այո է ասում, դևը կուլ է տալիս։ Մյուս երկու եղբայրը խորհրդակցում են, ասում են՝ հիմա ոչ ասեն, դևը նորից է կուլ տալիս նրանցից մեկին։ Մնում է Լևոն եղբայրը։ Նա դևին հարցնում է՝ մենակ ճիշտն ասա, գիտեմ, որ ինձ էլ ես կուլ տալու, այո՞-ն է ճիշտ, թե ոչ-ը, դևն ասում է՝ ճիշտ գոյություն չունի, ճիշտ միայն մեկն է՝ ձեզնից ազատվելը, ու նրան էլ է կուլ տալիս» (նոյեմբերի 18, 2015 թ., խոսքերը վերաբերում էին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին)[5]։

Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ

խմբագրել
  • «...գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեաիրավական ընթացք չտալը որպես հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում» (մայիսի 19, 2015 թ.)[6]։

Ժառանգության ներկայացուցիչներ՝ Ռուբիկ Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի մասին

խմբագրել
  • «Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ։ Ժառանգության հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի» (մարտի 12, 2015 թ.)[7]։

ՀՀ ԱԱԾ-ի վերաբերյալ

խմբագրել
  • «Հենց այս սուրբ հողը պաշտպանելու և սուրբ հողում մեր ազգահավաքը կազմակերպելու համար մենք պետք է դուրս գանք Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած գործընթացի դեմ՝ տապալենք և´ Սերժ Սարգսյանին, և´ Հանրապետական կուսակցությունը, և´ այս «բարեփոխումները»։ Եվ պետք է անցնենք ոչ միայն Մելիք Ադամյան փողոցով, պետք է անցնենք Նալբանդյան փողոցով, պետք է այնտեղ քանդենք այնտեղի բաստիլը ներկայիս ժամանակակից ԱԱԾ, ԿԳԲ և պետք է հիմնադրենք մեր ազատ, անկախ, միացյալ Հայաստանը։
Բոլորս դուրս ենք գալիս փողոց։» (սեպտեմբերի 18, 2015 թ.)[8]:
  • «ԱԱԾ-ի շենքը, որտեղ նաև գտնվել է Գարեգին Նժդեհը, որտեղ եղել է նաև իմ պապիկը, որտեղ եղել է իմ եղբայրը, որտեղ եղել են մեր հասարակության օրինավոր շատ և շատ քաղաքացիներ, որոնք ենթարկվել են թե՛ կտտանքների, թե՛ ապօրինությունների, Չարենցն է վերջիվերջո այնտեղ եղել, դա իրոք պետք է քանդենք, մենք դա չպետք է թույլ տանք մնա, և այնտեղ պետք է հիմնենք թանգարան։» (սեպտեմբերի 23, 2015 թ.)[9]։

Այլ քաղվածքներ

խմբագրել
  • «Մասնավորապես` պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Ավագյանի եւ Մհեր Սեդրակյանի կողմից իմ նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու ցանկությունը բացառելու համար միջոցներ ձեռնարկել, որպեսզի տվյալ պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ ինձ, ինչպես նաեւ չօգտագործեն ՀՀ ԱԺ ամբիոնը ինձ վիրավորելու եւ իմ անձի շուրջ թշնամական մթնոլորտ ստեղծելու համար» (հոկտեմբերի 16, 2013 թ.) [10]։
  • «Ինքն է օգնել Սերժ Սարգսյանին բարձր պաշտոնով ապահովելու հարցում։ Ես մերժում եմ նրա՝ ակտիվ քաղաքականության մեջ լինելը» (սեպտեմբերի 7, 2015 թ.)[4]։
  • «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և ապազգային, հանցավոր անձերի բախումը առաջին անգամ ի ցույց դրվեց 1996 թվականին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը չցանկացավ ընդունել պարտությունը և ուժի կիրառմամբ բռնազավթեց ժողովրդին պատկանող իշխանությունը։ Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին օժանդակում էին, աջակցում էին և´ Սերժ Սարգսյանը, և´ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ ժամանակ առաջին անգամ հրապարակավ շրջանառվեց հետամնաց, ավտորիտար ռեժիմներին բնորոշ թեզը` «եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն` միանշանակ է, որ ո´չ բանակը, ո´չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել»։ Այս թեզը ապագայում դարձավ բոլոր համապետական ընտրությունների գաղափարախոսությունը՝ վերածվելով «ինչքան ուզես, էնքան խփենք» կարգախոսի։ Իշխանագողության գործողությունների հետևանքով ոչ միայն ունեցանք ունեզրկում, ապօրինի ազատազրկումներ, սպանություններ, այլ նաև զանգվածային արտագաղթ, որի հետևանքով Անկախ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները հայաթափվել են։» (հոկտեմբեր, 2015 թ.)[11]։
  • «Անկախության օրվանից սկսած, և մինչ այդ էլ, մենք ունեցել ենք քաղաքական հայացքների համար հետապնդվողներ, մինչ այսօր էլ ունենք։ Շատ եմ ցավում, որ քաղաքական հայացքների համար նախկին հետապնդվողներն այսօր իրենց հետապնդողին ողջունեցին։ Մինչև վերջ պետք է պայքարել և հասնել համակարգային փոփոխության, այլ ոչ թե ժամանակը անցնի, դու էլ փոխվես, դառնաս այդ ճնշող համակարգի մի մասը։ Նիկոլ Փաշինյանը, Ալիկ Արզումյանը, Գագիկ Ջհանգիրյանը ողջունեցին ՄԻՊ Արման Թաթոյանին, այսպիսի հիմնավորմամբ, որ իբրև թե նա կապ չի ունեցել Մարտի 1-ի գործերի հետ։ Բայց սրանով ուղղակի փորձել են մոլորեցնել հանրությանը։ Եթե 2 տարի շարունակում ես նույն քաղաքականությունը, այսինքն՝ քո իշխանությունների ժխտողական քաղաքականությունն ես վարում ՄԻԵԴ-ում, անկախ նրանից՝ այդ փաստաթղթի պատասխանը դու ես ուղարկել, թե ոչ, քո ժամանակ է ստեղծվել, թե ոչ, միևնույն է, դու նույն քաղաքականությունն ես սպասարկել, չես դադարացրել այդ քաղաքականությունը։ Պաշտոնապես ՀՀ իշխանությունները չեն ընդունել և չեն ընդունում, որ ՀՀ-ում եղել են և կան քաղաքական հայացքների համար հետապնդվող անձինք։»[12]։
  • «Ավտորիտար ռեժիմի կնքահայրը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Ժառանգությունը» տասը տարի է` ներկայացված է խորհրդարանում, իսկ իրենք միայն այս մի քանի տարին են աշխատում ԱԺ-ում, իրենք պետք է մեզ միանան, ոչ թե մենք իրենց։»[13]։
  • «Եթե խոսքն ընդամենը ռազմավարական գործընկերության մասին է, մենք պետք է այդ ռազմակայանի համար գումար պահանջենք։ Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը փաստորեն չի կատարել նաեւ 200 մլն դոլարի վարկի հատկացման պարտավորությունը։ Մենք պետք է անվտանգության հարցում այլընտրանքային դաշնակիցներ որոնենք:»[14]։
  • «Եթե Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը դիտարկում ես որպես երկու մարդու առանձին հանդիպում և հետո կարդում Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, պետք է ասեմ, որ այն էժան բամբասանքի է նման և բացարձակ կապ չունի այսօրվա իրադրության հետ»[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահին հարցրեց կազինոյում գումար տանուլ տալու մասին (Տեսանյութ)
  2. Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանին
  3. Զարուհի Փոստանջյանի կոչը Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
  4. 4,0 4,1 Ես մերժում եմ նրա՝ ակտիվ քաղաքականության մեջ լինելը. Զարուհի Փոստանջյանը՝ Քոչարյանի մասին
  5. «Դեւը բռնում է Սարգսյան 3 եղբայրերին…». Զ. Փոստանջյանը անեկդոտ պատմեց (տեսանյութ)։ A1plus.am։ Վերստացված է՝ նոյեմբերի 18, 2015 թ.։
  6. Սուրիկ Խաչատրյանը գաղտնի հանցավոր պայմանավորվածությունների հետևանք. Զարուհի Փոստանջյան
  7. Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ. Փոստանջյանը՝ կուսակիցների մասին
  8. Բոլորս դուրս ենք գալիս փողոց. Ժառանգություն կուսակցություն։ Galatv.am (սեպտեմբերի 19, 2015 թ.)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 23, 2015 թ.։
  9. Փոստանջյան. «Սա գնահատում եմ որպես քաղաքական խոսքի նկատմամբ հետապնդում»։ Azatutyun.am (սեպտեմբերի 23, 2015 թ.)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 23, 2015 թ.։
  10. Զարուհի Փոստանջյանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել
  11. Զարուհի Փոստանջյան․ «Զանգվածային հայաթափման փուլը կանխելու համար մեզ անհրաժեշտ է միասնություն»
  12. Չպետք է փոխվես ու դառնաս համակարգի մի մասը. Փոստանջյանը՝ Փաշինյանի, Ջհանգիրյանի ու Ալ. Արզումանյանի մասին
  13. Ավտորիտար ռեժիմի կնքահայրը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը. Զարուհի Փոստանջյան
  14. Զարուհի Փոստանջյան. Հայաստանը պետք է անվտանգության հարցերում այլընտրանքային դաշնակիցներ փնտրի
  15. Փոստանջյանը` Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մասին. «Էժան բամբասանք է»


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Զարուհի Փոստանջյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: