Րաֆֆի Հովհաննիսյան

հայ քաղաքական գործիչ

Րաֆֆի Հովհաննիսյան (նոյեմբերի 20, 1959, Ֆրեզնո, Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ)[1], հայ պետական, քաղաքական գործիչ, ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ։

Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվականին

Քաղվածքներ

խմբագրել
  • «Եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կեղծ երդում տա, Եթե Սերժ Սարգսյանը և Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրա» (մարտի 10, 2013 թ.)[2]։
  • «Հարգանք բոլորին, բայց այս ցոգոլը վկա՝ «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը միակն է, որ վերկուսակցական է։ Թող ոչ մեկը չկասկածի, որ մայիսի 5-ին հաղթելու է Բարեւ Երեւանը՝ համար 3-ը։ Թող ոչ մեկը չնեղանա՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, խնդրեմ, թող գան, բայց քառակուսի կուսակցական կռիվների շրջանն անցել է» (ապրիլի 29, 2013 թ.)[3][4]։
  • «Տասներեք օր առաջ հանդիպեցինք, և մենք համաձայնեցինք, ձեռք մեկնեցինք, ասինք, որ փետրվարի 20-ին գնում ենք ժողովրդի հետ իշխանության փոփոխության, արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններին։ Իսկ երկու-երեք օրվա ընթացքում ոչ թե «Ժառանգությունը» դուրս եկավ եռյակից, այլ մեր գործընկերները համարեցին, որ եռյակ չկա» (փետրվար, 2015 թ.)[5]։
  • «Առաջին դուռը, որ թակելու ենք, լինելու է «Լիսկա» մականունով պետական հանցագործ, ընտրագող, մարզպետ Սուրեն Խաչատրյանի դուռը»[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Րաֆֆի Հովհաննիսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: