«Փիթեր Բալաքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
* Բանաստեղծությունը կարող է անանուն գերեզմանների աշխարհում տապանաքարի դեր կատարել։<ref>Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 226։</ref>
* Սնունդը մեզ համար մշակութային բարդ խորհրդանիշ էր, մերձավորորևելյան մշակույթի հարուստ պատմությունն ու հավաքական հիշողությունը մարմնավորող ծածկագրված մատյան։<ref>Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 58։</ref>
* Թվում էր՝ բոլորն էլ գիտեին, թե հայը որն էր: Մենք մեր Դրոշմն ունեինք, և առաջին անգամ զգացի, թե որքան կեղծ էին մեր ազգանունները։ Եվ թե ինչպես էին թուրքերը մեզ դրանից նույնպես զրկել։ Մեզանից ոչ մեկն այլևս հայկական ազգանուն չուներ, միայն հայրանուն, որ ավելացվում էր թուրքական նշանակությամբ ազգանվանը։ Թոփալ-յան՝ կաղ մարդու որդի, Համալ-յան՝ բեռնակրի որդի, Սարաֆ-յան՝ վաշխառուի որդի, Չարշաֆ-յան՝ քողի որդի։ Սրանք ձեռնածության ու վերահսկողության ազգանուններ են։ Ատելության ու տիրելու անուններ, և մենք, որ անհիշելի ժամանակներից ի վեր ապրել ենք այս երկրամասում, զրկվել ենք մեր անուններից, որ կողոպտել են Գոբի անապատից քոչած թուրքերը։ Նրանք գողացել են նաև մեր գեները։ Դարեր շարունակ բռնաբարել են մեզ։ Տիրացել են մեր խոհանոցին, մեր արվեստին, շինություններինն, մեր մարմիններին։ Նրանց ամբողջ մշակույթն ու արհեստը գողությունն է։ Հուլիսյան այդ օրը ես փողոց դուրս եկա՝ ատելով իմ անունը։<ref>Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 256։</ref>
 
== Ծանոթագրություններ ==