Փիթեր Բալաքյան
հայ բանաստեղծ, գրող
Փիթեր Բալաքյան (հունիսի 13, 1951), ամերիկահայ գրող, բանաստեղծ[1]։ Ստեղծագործում է անգլերեն։
Քաղվածքներ
խմբագրելՃակատագրի սև շունը
խմբագրել- Իմ նախնիների ու նաև ծնողներիս սերնդի համար աշխարհը գուցե մի վայր էր, ուր դավադրաբար ուզում են քեզ սպանեն։ Եղեռնից հետո մահվան սարսափը տարբերվում էր մահկանացու լինելու մտահոգությունից[2]։
- Ես հավատացած եմ, որ Սարոյանը, նաև բոլոր հայերը, ի ծնե երազողներ են։ Երկրի փոխարեն երազ ունենք։ Քանի որ մեր տարածքը ձեռքներիցս թռել է, հնարելու մի ազատություն ունենք, որից զուրկ են շատ ու շատ ազգեր։ Եվ որքան մեր աշխարհագրությունը նեղանում է, այնքան ընդլայնվում է մեր երևակայությունը, այնքան նմանվում ենք խավարի մեջ թևածող բուերի[3]։
- Բանաստեղծությունը կարող է անանուն գերեզմանների աշխարհում տապանաքարի դեր կատարել[4]։
- Սնունդը մեզ համար մշակութային բարդ խորհրդանիշ էր, մերձավորորևելյան մշակույթի հարուստ պատմությունն ու հավաքական հիշողությունը մարմնավորող ծածկագրված մատյան[5]։
- Թվում էր՝ բոլորն էլ գիտեին, թե հայը որն էր։ Մենք մեր Դրոշմն ունեինք, և առաջին անգամ զգացի, թե որքան կեղծ էին մեր ազգանունները։ Եվ թե ինչպես էին թուրքերը մեզ դրանից նույնպես զրկել։ Մեզանից ոչ մեկն այլևս հայկական ազգանուն չուներ, միայն հայրանուն, որ ավելացվում էր թուրքական նշանակությամբ ազգանվանը։ Թոփալ-յան՝ կաղ մարդու որդի, Համալ-յան՝ բեռնակրի որդի, Սարաֆ-յան՝ վաշխառուի որդի, Չարշաֆ-յան՝ քողի որդի։ Սրանք ձեռնածության ու վերահսկողության ազգանուններ են։ Ատելության ու տիրելու անուններ, և մենք, որ անհիշելի ժամանակներից ի վեր ապրել ենք այս երկրամասում, զրկվել ենք մեր անուններից, որ կողոպտել են Գոբի անապատից քոչած թուրքերը։ Նրանք գողացել են նաև մեր գեները։ Դարեր շարունակ բռնաբարել են մեզ։ Տիրացել են մեր խոհանոցին, մեր արվեստին, շինություններինն, մեր մարմիններին։ Նրանց ամբողջ մշակույթն ու արհեստը գողությունն է։ Հուլիսյան այդ օրը ես փողոց դուրս եկա՝ ատելով իմ անունը[6]։
- Հավանաբար, անցյալը պետք է առժամանակ նստվածք տար, մինչև հնարավոր լիներ դրանից մեղեդի կորզել[7]։
- Մեղավոր լինելը հայկական քաղաքակրթության մեջ կենսակերպ է, մի միջոց, որով ստուգում ենք մեր սեփական ես-ի համապատասխանությունը կոլեկտիվ կամքին[8]։
- Ցեղասպանության ոճիրը ժխտելով և զոհին մեղադրելով՝ հանցավոր քաղաքակրթությունը շարունակում է արարել մի կեղծ իրականություն, որի միջոցով փորձում է վերականգնել իր հեղինակությունը։ Ինչպես գրում են Չարնին ու Լիպշտադը, ցեղասպանության ժխտումը հենց ցեղասպանության վերջին արարն է․ առաջին սպանությանը հաջորդում է սպանության հիշողության սպանությունը[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Փիթեր Բալաքյան
- ↑ Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 106։
- ↑ Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 168։
- ↑ Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 226։
- ↑ Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 58։
- ↑ Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 256։
- ↑ Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 315։
- ↑ Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 316։
- ↑ Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 336։