«Փիթեր Բալաքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
* Թվում էր՝ բոլորն էլ գիտեին, թե հայը որն էր: Մենք մեր Դրոշմն ունեինք, և առաջին անգամ զգացի, թե որքան կեղծ էին մեր ազգանունները։ Եվ թե ինչպես էին թուրքերը մեզ դրանից նույնպես զրկել։ Մեզանից ոչ մեկն այլևս հայկական ազգանուն չուներ, միայն հայրանուն, որ ավելացվում էր թուրքական նշանակությամբ ազգանվանը։ Թոփալ-յան՝ կաղ մարդու որդի, Համալ-յան՝ բեռնակրի որդի, Սարաֆ-յան՝ վաշխառուի որդի, Չարշաֆ-յան՝ քողի որդի։ Սրանք ձեռնածության ու վերահսկողության ազգանուններ են։ Ատելության ու տիրելու անուններ, և մենք, որ անհիշելի ժամանակներից ի վեր ապրել ենք այս երկրամասում, զրկվել ենք մեր անուններից, որ կողոպտել են Գոբի անապատից քոչած թուրքերը։ Նրանք գողացել են նաև մեր գեները։ Դարեր շարունակ բռնաբարել են մեզ։ Տիրացել են մեր խոհանոցին, մեր արվեստին, շինություններինն, մեր մարմիններին։ Նրանց ամբողջ մշակույթն ու արհեստը գողությունն է։ Հուլիսյան այդ օրը ես փողոց դուրս եկա՝ ատելով իմ անունը։<ref>Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 256։</ref>
* Հավանաբար, անցյալը պետք է առժամանակ նստվածք տար, մինչև հնարավոր լիներ դրանից մեղեդի կորզել։<ref>Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 315։</ref>
* Մեղավոր լինելը հայկական քաղաքակրթության մեջ կենսակերպ է, մի միջոց, որով ստուգում ենք մեր սեփական ես-ի համապատասխանությունը կոլեկտիվ կամքին։<ref>Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 316։</ref>
 
== Ծանոթագրություններ ==