«Կոկո Շանել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (43) oգտվելով ԱՎԲ
չ →‎Քաղվածքներ: clean up, փոխարինվեց: →
Տող 8.
* Սիրահարվելով՝ ես միշտ ամբողջությամբ տրվել եմ զգացմունքին։ Բայց երբ ես ստիպված էի լինում ընտրել տղամարդու և իմ զգեստների միջև, ես միշտ ընտրել եմ զգեստները։ Ես միշտ իմ կրքերից ավելի ուժեղ եմ եղել, աշխատանքն ինձ համար թմրամիջոց է եղել։ Բայց ես կասկածում եմ՝ արդյո՞ք կդառնայի բոլորին հայտնի Շանելը՝ առանց տղամարդկանց օգնության։
* Ես հիմար չեմ, խելոք էլ չեմ, բայց ես հաստատ միջակ չեմ։ Ես բիզնեսով եմ զբաղվում՝ չիմանալով բիզնեսի կանոնները։ Ես սիրել եմ՝ չնայած ստեղծված չեմ միայն սիրո համար։ Բայց ես միշտ անկեղծ եմ եղել սիրո և բիզնեսի մեջ։
* Փոքրիկ սև զգեստը կանանց բազմաթիվ առավելություններ է տվել, հատկապես՝ աշխատող և կարիերայով զբաղվող կանանց։
* Ես իսկապես հրաշալի հաճախորդներ ունեմ։ Դա միակ բանն է, որով ես իսկապես հպարտանում եմ։ Ես հավատացած եմ, որ Ֆրանիսայում ուրիշ ոչ ոք չունի այդպիսի հաճախորդներ։ Նրանք ամբողջ աշխարհից են և ամենալավն են աշխարհում։ Ես չեմ ամաչում դա ասել։ Կարող եք ստուգել։ Ես համոզված եմ, որ մարդիկ, ովքեր լավագույնն են հագնվում, հագնվում են ինձ մոտ։
* Փնտրեք զգեստով կնոջ։ Եթե կին չկա, չկա նաև զգեստ։