«Արժանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արժանիք' '', արժանավորություն, լավ հատկություն <ref>[http:///imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=29&query=%D5%B4%D5%AB%D5%A1%D5%A2%D...»:
(Տարբերություն չկա)

14:27, 25 Հուլիսի 2016-ի տարբերակ

'Արժանիք' , արժանավորություն, լավ հատկություն [1]։

Քաղվածքներ

  • Որքան շատ ենք խոսում մեր արժանիքների մասին, այնքան քիչ ենք դրանց հավատում։

Բոշեն

  • Մարդուն հատուկ է ամեն ինչ չարաշահելը, այդ թվում իր արժանիքները։

Գոթյե

  • Որքան քիչ է մարդ մտածում կամ իմանում իր արժանիքների մասին, այնքան շատ է նա մեզ դուր գալիս։

Ռալֆ Վալդո Էմերսոն

  • Արժանիքները, որոնք մենք գնահատում ենք ուրիշների մեջ, հավասարապես պատկանում է նաև մեզ. մենք նկատում ենք միայն այն, ինչ ունենք ինքներս։

Հենրի Թորո

  • Արժանիքը հենց այն է, ինչ ամենից շատ բարձրացնում է մարդուն, ինչ նրա գործունեությանը, նրա բոլոր ձգտումներին հաղորդում է բարձրագույն ազնվություն։

Կարլ Մարքս

  • Մարդկային սրտի արժանավորության ճշմարիտ չափանիշը սիրելու ընդունակությունն է։

Սևինյե

  • Ով դժբախտության մեջ պահում է արժանապատվությունը, նա արիություն է սովորեցնում արժանավոր մարդկանց և իբրև կշտամբանք է ծառայում վատերին։

Նիկոլո Ֆոսկոլո

Աղբյուրներ

  1. Աֆորիզմներ, Երևան, 1989

Ծանոթագրություններ