Էշ, (լատ.՝ Asinus), ձիերի սեռի միասմբակ կենդանի։

Քաղվածքներ խմբագրել

  • Էշ մտավ դեղատուն, էշ դուրս եկավ[1]։
  • Էշը Մեքքա էլ գնա, էլի էշ ետ կգա[1]։
  • Էշը կմնա էշ, թեկուզ սուլթանի գանձը տանի[1]։
  • Էշը պոզերի գնաց, ականջները կտրած եկավ[1]։
  • Էշին հարսանիք են կանչում ջուր կամ փայտ կրելու համար[1]։
  • Իմ էշը սատկելուց հետո, դաշտերում խոտ էլ թող չբուսնի[1]։
  • Էշի համար մի բուռ գարին էլ խնջույք է[1]։
  • Էշը պոզեր է երազում, կատուն՝ թևեր[1]։
  • Էշն ի՞նչ գիտե, մեղրն ի՞նչ է[1]։
  • Էշդ շուկա մի տանի, մեկը կասի՝ պոչը երկար է, մյուսը՝ կարճ է[1]։
  • Էշի համար փալանը ծանրություն չէ[1]։
  • Էշն էլ իր ականջներով է հպարտանում[1]։
  • Էշը դատի, ձին ուտի[1]։
  • Էշին ծեծում են, ձին էլ է վախենում[1]։
  • Եթե էշը բեռանը չի մոտենում, բեռը մոտեցրու էշին[1]։
  • Էշ մի մեռիր, գարուն կգա, խոտ կբուսնի[1]։
  • Էշին էշի փալան կսազի[1]։
  • Էշն ասեց՝ տասնհինգ քուռակ մեծացրի, փալանը մեջքիցս չընկավ[1]։
  • Էշին ասին՝ աչքդ լույս, քեզ քուռակ է ծնվել․ ասեց՝ կերս քչացավ, բեռս՝ շատացավ[1]։
  • Էշին ասին՝ քեզ պիտի դրախտ տանենք․ ասաց՝ իսկ այնտեղ ուղտափուշ կա՞[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, Տերյան 91, 140 էջ


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Էշ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք էշ բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։