Ջուր

քիմիական միացություն

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջուր

Քաղվածքներ խմբագրել

  • Ամեն հոսող ջուր չի խմվի։
  • Բեկին մի հավատա, ջուր մի մտնի։
  • Երբ ջուրը չի գալիս քո ետևից, դու գնա ջրի ետևից։
  • Իմ տաք փլավի մեջ քո սառը ջուրը մի լցնի։
  • Խանի աղբյուրից ջուր մի խմի։
  • Մի առվով որ ջուր է գնացել, էլի կգնա։
  • Ուժը քարից էլ ջուր կքամի։
  • Ջրում թրջվածն անձրևից չի վախենա[1]։
  • Ջրի բերածը ջուրը կտանի[1]։
  • Ջրում խեղդվոդը ձեռքն օձին էլ է գցում[1]։
  • Ջուրը ջրաղացն է տարել, չախչախին են ման գալիս[1]։
  • Ջուրն ընկածը, անձրևից չի վախենա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, Տերյան 91, 140 էջ
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ջուր հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք ջուր բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։