Վրեժ, վնաս հասցնող գործողություն, որ նպատակ ունի պատժել նախկինում կատարված իրական կամ մտածված անարդարության համար։

Քաղվածքներ խմբագրել

  • Վրեժը թույլ հոգիների ժառանգությունն է[1]։
Կարլ Կյորներ
  • Վրեժն անարգանքներ չի սիրում[1]։
Կալդերոն դը լա Բարկա
  • Հաճախ ավելի լավ է վիրավորանքը չնկատել, քան վրեժ լուծել նրա համար[1]։
Պուբլիլիոս Սիրոս
  • Երանի թե ամեն վրեժ աշխարհիս մեջ հանճարները լուծեին[1]։
Սիամանթո
  • Վրեժը քաղցր բան է. թող բարոյախոսներն ինչ ուզում են՝ ասեն[1]։
Ավետիք Իսահակյան
  • Ամուսնու վրեժը լավագույնս կարող է լուծել հենց նրա կնոջ սիրեկանը[2]։
Օնորե դը Բալզակ

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 309։
  2. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 308։