Հիմալայան արջ, սպիտակակուրծք արջ կամ սև հիմալայան արջ (լատ.՝ Ursus thibetanus, արջերի ընտանիքի կաթնասուն։

Հիմալայան արջ

Քաղվածքներ խմբագրել

  • Սպիտակակուրծք արջերը մուգ շագանակագույներից ավելի քիչ են: Նրանք իրենց որջը շինում են մեծ կաղամախիների փչակներում: Այս արջը ձմեռը շուտ է քուն մտնում: Վերևում՝ բնի մեջ, նա կրծելով փոքրիկ օդանցք է բաց անում, որի շուրջը սառած եղյամ է նստում: Այդ նշանով էլ որսորդ­ները հասկանում են գազանի ներկայությունը փչակում:
Հարյուր քայլի չափ մոտենալով արջին՝ մենք կանգ առանք ու սկսեցինք դիտել նրան: «Ծուռոտնանին» բարձրացել էր ծառի ամենաբարձր տեղը և այնտեղ իր համար շտեմարանի, պահեստի պես մի տեղ էր շինել: Շատ կաղին էր մնացել այն ճղների վրա, որոնց նա չէր կարողացել հասնել: Այդ ժամանակ արջն սկսեց ծառն ուժգին թափահարել և գետնին նայել: Նրա հաշիվը ճիշտ դուրս եկավ: Կաղինները հասել էին, բայց ոչ այնքան, որ ինքնաբերաբար թափվեին: Մի փոքր հետո նա ցած իջավ և սկսեց խոտերի մեջ փնտրել:
— Դու ի՞նչ տեսակ մարդիկ,— գոռաց նրա վրա Դերսուն:
Արջն արագ շուռ եկավ, ականջները սրեց ու սկսեց եռանդով հոտոտել օդը: Մենք չէինք շարժվում: Արջը հանգստացավ և պատրաստվում էր նորից ուտելու կպչել, բայց այդ ժամանակ Դերսուն սուլեց: Արջը բարձրացավ հետևի թաթերի վրա, հետո թաքնվեց ծառի հետևում և սկսեց այնտեղից մի աչքով ծիկրակել: Այդ ժամանակ քամին մեր մեջքին փչեց: Արջը գոռաց, ականջները սեղմեց և առանց հետ նայելու՝ ծլկեց: Մի քանի րոպեից կոզակները մոտեցան ձիերի հետ[1]:
Վլադիմիր Արսենև, Դերսու Ուզալա

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վլադիմիր Արսենև, Դերսու Ուզալա, Ե., Դարակ, 2020, էջ 135-136: