Վաղարշակ Նորենց

հայ արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Վաղարշակ Նորենց (Վաղարշակ Տոնապետի Երիցյան, (1903- 1973), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Հովհաննես Թումանյանի անձնավորության մեջ բանաստեղծի իմ իդեալը մարմնավորվեց, կերպարանք ստացավ, սակայն երբեք չկորցրեց իր իդեալականությունը, վսեմությունը։
  • Թումանյան բանաստեղծն ու մարդը ինձ համար մնացին կատարելության մարմնացում։ Նրա անհասանելի մեծության մեջ։ Ես ինձ համար գտել էի մի մոտիկ բան, անսահմանորեն հարազատ մի բան, որ որդիները զգում են միայն իրենց ծնողների մեջ։
  • Ինքը` մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը շատ բան ավելացրեց այն ամենի վրա, ինչը հայ ժողովրդին դարձնում է «ապրող ժողովուրդ»։ Արդեն այդպիսի ներդրումով են զանազանվում մահկանացուներն ու անմահները։ Իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում Եղիշե Չարենցը սովետական գրականության կենտրոնական դեմքն էր։ Նրա ստեղծագործության բարեբեր ազդեցության տակ ծաղկեց մեր պոեզիան։ Նա ուսուցիչ եղավ երկու գրական սերունդների։
  • Եղիշե Չարենցը իր մեծ ժամանակի բանաստեղծ էր, սակայն ստեղծագործեց բոլոր ժամանակների համար։ Եղիշե Չարենցը հայ ժողովրդի մեծ բանաստեղծն էր, բայց ստեղծագործեց բոլոր ժողովուրդների համար[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  •  Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Վաղարշակ Նորենց, Հուշեր և արձագանքներ, Երևան, 1968


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վաղարշակ Նորենց հոդվածը նաև Վիքիպեդիայում: