Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»
Ուշադրություն, այս էջն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» (անգլ.՝ The Monk Who Sold His Ferrari), գրող և մոտիվացիոն հռետոր Ռոբին Շարմայի գիրքը։
Մեջբերումներ գրքից
խմբագրել- Երբեք մի զղջա անցյալի համար, այլ մեծարիր՝ այն փայլուն ուսուցիչ է։
- Արտաքին հաջողությունը ոչինչ է, եթե այն չի ուղեկցվում ներքին հաջողությամբ։
- Ինքնակատարելագործումը և սեփական մտքի, մարմնի ու հոգու մշտական խնամքը էական դեր ունեն անձի զարգացման և վերջինիս երազանքների իրականացման գործում։
- Ինչպե՞ս կարող ես սիրել ուրիշին, եթե չես սիրում ինքդ քեզ։
- Միայն քո սիրտը բացելով կարող ես շարժել ուրիշների սիրտը։
- Երբեք մի թերագնահատիր պարզության ուժը։
- Նա, ով դուրս է նայում, երազ է տեսնում, նա, ով ներս է նայում, արթնանում է երազից։
- Յուրաքանչյուր կորստի մեջ կա ձեռքբերում, որը կարելի է տեսնել միայն լավ փնտրելու պարագայում։
- Հաջողությունը, կարևոր չէ նյութական, թե հոգևոր, սկսվում է մտքերից, որոնք ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն օր ծագում են մեր գլխում։
- Երջանիկ լինելու համար մարդ նախ պետք է զգա, թե ինչ է դժբախտությունը։
- Դու ինքդ ես գծում քո կյանքի սահմանները։
- Երբ մի աչքդ ճանապարհի վերջում է, ամբողջ ճանապարհը ստիպված ես անցնել միայն մեկ աչքով։
- Պետք է նախ սկսել քչից, իսկ հետո մեծին էլ կարող ես հասնել։
- Արդարացված ռիսկը միշտ մի քանի անգամ ավելի է փոխհատուցում։
- Կյանքը լի է փշերով, սակայն եթե հավատում ես քո երազանքներին, դու կհաղթահարես դրանք ու կհասնես ծաղկին։
- Բացասական միտքը նման է էմբրիոնի սկզբում այն փոքր է, սակայն աստիճանաբար մեծանում է և շուտով ապրում իր սեփական կյանքով։
- Երբ քեզ հաջողվի միտքդ կենտրոնացնել կոնկրետ նպատակի վրա, դու ինքդ քո մեջ անհավանական հնարավորություններ կբացահայտես։
- Ուրիշին գերազանցելու մեջ ոչ մի պատվավոր բան չկա, իրական պատիվը սեփական «ես»-ին գերազանցելն է։
- Կյանքի նպատակը նպատակներով լի կյանքն է։
- Լուսավոր կյանքին հասնելու համար անհրաժեշտ է մշտապես հոգ տանել մտքի, մարմնի և հոգու մասին։
- Երբ դու որոշես փոխել կյանքդ, քո հոգու ուժը կառաջնորդի քեզ դեպի հրաշքներով լի մի կախարդական աշխարհ։
- Կամքի ուժը լիարժեք կյանքի կաևորագույն բաղկացուցիչն է։
- Բարելավելով ուրիշների կյանքը՝ դու հասնում ես քո բարձունքին։
- Մի եղիր անցյալիդ գերին, դարձիր ապագայիդ ճարտարապետը։
- Երբեք մի զոհաբերիր երջանկությունը հանուն ձեռքբերումների։
- Համարձակություն գտիր ու վերադարձիր երազանքներիդ մոտ։
- Ընկալիր անհաջողություններդ որպես անձնական և հոգևոր աճի հնարավորություններ։