Վարանդ
Վարանդ Քիւրքչեան (բուն անունով՝ Սուքիաս Յակոբի Գուրջեան, մարտի 10, 1954), իրանահայ բանաստեղծ։
Քաղվածքներ
խմբագրել- Սէրդ նման է... վառ ծխախոտի,
Թէ ծխեմ՝ պիտի ներսս յօշոտի,
Թէ նետեմ, պիտի դառնամ «դաւաճան»
Ոտնատակ անեմ՝ դառնամ սիրասպա՜ն...
- Սէրդ նման է... Ա[1]
- …Թէ դիմակով ես՝
Հայելուն թքի՛ր.
Թէ հայելի կայ՝
Կարիք չկայ… դիմակի[2]։ - Ժամանակի գլանը մեզ վերածեց շւաքի,
Դարձանք մեր իսկ երազի ստւերները ուրւացող.
Մղձաւանջի վերածւեց ծաղկանոցը մեր կեանքի,
Ուր նւագ էր, պոէզիա, ծաղկից կաթող ամէն ցօղ...
- Հրաժեշտի շշուկներ (երաժշտագէտ Անդրէ Արզումանեանի յիշատակին)[3]
- Աշխարհի՜ թնջուկ-կապերը բացում,
Գտնում ենք լուծում.
Մեր դատը թողած՝
Իրար ենք կրծում,
Ասում ենք՝ հա՜յ ենք...
- Ապստամբութիւն, «Այս աչքերը», փետրվար 2007[1]
- Սակայն, լավ լսիր,
Իմ մեծ բարեկամ,
Որքան էլ լինի սրտիդ խօսքը ջերմ,
Գովեստդ արժան,
Դրւատանքդ թանկ՝
Միշտ ցաւի լեզուն աւել է ուժգին,
Մտրակը լլկող
Եւ մխանքը ժանտ.
Ուստի՝ հարցնում եմ
Ոգով տիրական,
Հարցնում եմ ողբով, աղերսով անկամ,
Հարցնոմ եմ հոգով մի վերջին անգամ.
-Ձեր ամենատես աչքերի առաջ,
Արձակելով ճիչ, վայնասուն, շառաչ,
Քանի՞ անգամ են կտրել այդ լեզուն՝
Հանճարեղ լեզուն
Իմ արմենական...
- Դիմում, Այս աչքերը, նոյեմբեր 2007[1]
- Լիներ մի շիշ վառ գինի
Թավգիտառի քանի լար
Սփռեիր լույս սեղանիս
Սև վարսերդ ծալ առ ծալ
Ու սեղանին լինեին քերթվածքները Գարսիայի
Մոմի աչքից ծորային արտասուքներն անցյալի
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Եաւալիա՝ Վարանդի ձայնային գրքերը։ Վերստացված է՝ 2011-05-03։
- ↑ Հայկական բանաստեղծության նախագիծ՝ Վարանդ։ Վերստացված է՝ 2011-05-03։
- ↑ Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2011.