Վարդուհի Մինասյան

հայ դիրիժոր, դաշնակահարուհի, կոնցերտմայստեր

Վարդուհի Վարդգեսի Մինասյան (1969 , Լենինական), հայ դիրիժոր, դաշնակահարուհի, կոնցերտմայստեր։

Քաղվածքներ

խմբագրել
  • Դիրիժորը պետք է ինքն իրենով ավարտուն մարդ լինի, կատարյալ տիրապետի իր գործին կամ միշտ վահանակի մոտ լինի և վստահություն ներշնչի ու հարգանք նվագախմբի անդամների մոտ։ Այս գործում գեղեցկությունը, սեռը այնքան էլ կարևոր չէ, թեև կին լինելը օգնում է, որովհետև կանայք ինչքան զուսպ են, այնքան էլ՝ անզուսպ, երաժշիտները ավելի ներողաբար են մոտենում, հարգանքով են վերաբերվում, քիչ են խոսում, բայց ընդհանուր առմամբ՝ այս մասնագիտությունը տղամարդու հատկանիշներ է պահանջում։ Ես, կարելի է ասել, այն եզակի երջանիկ կանանցից եմ, որոնք այս ասպարեզում շատ խոչընդոտների չեն հանդիպել, ինձ մոտ ամեն ինչ շատ արագ և հեշտ է ստացվել, բայց չեմ սիրում ինձ նայել աշխատելիս, դա կանացի աշխատանք չէ, տղամարդը ավելի ճիշտ է դիտվում վահանակի մոտ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վարդուհի Մինասյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: