Վիկտոր Կոնոպլյով (մարտի 22, 1969, Մալորիտա, Բրեստի շրջան, Բելառուս), ռուս բանաստեղծ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Հայաստանը նյութականության կոնտեքստում դժվար է բնորոշել։ Նա գոյատևում է զգացմունքների մակարդակով։ Որպես հոգեկան իրողություն, նա այնքան է պոռթկուն և զգացմունքային, որ նրա էներգիայի միջուկը շողարձակում, թափանցում է ամբողջությամբ, բարձրացնում առօրեական մանրուքներից։ Նա ասես ջութակ է, որն ընդունակ է իր մեղեդիներով առաջացնել սիրո մակընթացություններ ու տեղատվություններ, փոթորկուն զայրույթ, կարոտախտի հոսանք, կրքերի հրդեհ և անկեղծության բռնկումներ։ Երևի Աստծո Հրեշտակն է նվագում այդ ջութակով և պահպանում այն։ Եվ ինչքան հնչում է այդ հմայիչ մեղեդին, հայության պատմությունը անցյալ չի դառնա։ Իսկ դա նշանակում է, որ իմ հոգում ևս չի դադարի սիրո այդ ցնցող նվագը[1]։
  • Հայերը որպես պատմական իրողություն, կայացել են այնքանով, որքանով կայացել է ինքը՝ մարդկության պատմությունը։ Մենք հանդիպում ենք նրանց ամենուր, լինի այն բիբլիական առասպելներում, սեպագիր արձանագրություններում, թե պատմագիրների մատյաններում։ Եվ այդ «ընտանեկան-յուրահատուկ» իրողությունը ոմանց հիացնում է, ոմանց՝ գրգռում, հիմնականում «քոչվորներին», բթամիտ «հացկատակներին»[1]։
  • Հայերն իրենց բնատուր բացսրտության, որոշակի մանկական վստահության պատճառով մեկ անգամ չեն դարձել պատմական բանսարկուների, նենգամիտների զոհը։ Սակայն զարմանալիորեն նրանք չեն չարացել, կրկին վերականգնել են իրենց օջախները, իրենց ծուխ-ծխանին, վերածնել իրենց հայրենիքը։ Եվ դա նրանց պատմական առաքելությունն է ողջ աշխարհում, և ապացույցն այն բանի, թե ինչպիսին կարելի է լինել՝ համամոլորակային իմաստով[1]։
  • Հայոց երկինքը՝ դարերի մատյան,
Կյանքի իմաստն է նրա էջերում։
«Հայաստանի երկինքը»[2]
  • Երբ Հայաստանի սիրով ես սնվում,
Ասես՝ դեռ նոր է քո հոգին ծնվում,
Սկիզբ առնելով Արարատից սեգ,
Սերն այդ անկաշառ չի հատնում երբեք։
«Սիրել Հայաստանը ռուսավարի»[2]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Վիկտոր Կոնոպլյով, «Հայաստանը սիրո աղբյուր», 2013 (Թարգմանությունը՝ Սոկրատ Խանյանի)
  2. 2,0 2,1 Վիկտոր Կոնոպլյովը litopedia.org կայքում


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վիկտոր Կոնոպլյով հոդվածը նաև Վիքիպեդիայում: