Վիրջինյա Վուլֆ (անգլ.՝ Virginia Woolf, հունվարի 25, 1882 — մարտի 28, 1941), անգլիացի գրող։

Վիրջինյա Վուլֆ (1902)

Քաղվածքներ

խմբագրել

Սեփական սենյակը

խմբագրել
  • Գուցե դուք զարմանաք, թե ինչ կապ ունի այստեղ սեփական սենյակը. չէ որ ձեր հարցը կնոջն ու գրականությանն էր վերաբերում։ Կփորձեմ բացատրել։ Երբ ինձ խնդրեցին գրել կնոջ և գրականության կապի մասին, ես նստեցի գետի ափին ու սկսեցի մտորել այս երկու բառերի արանքում թաքնված մեծ աշխարհի շուրջ։
  • Արդեն կանգնած էի այդ հսկա գրադարանի շեմին։ Ու երևի արդեն բացել էի դուռը, որովհետև այդ նույն պահին, որպես գրադարանի պահապան հրեշտակ, կողքիս հայտնվեց բարի, ճերման թևերին փոխարինող սև թիկնոցով մի ալեհեր տղամարդ։ Ինձ ներս ուղեկցելով նա բացատրեց, որ կանանց թույլատրվում է մտնել գրադարան միայն համալսարանի խորհրդի անդամների ուղեկցությամբ կամ էլ նրանց գրավոր թույլտվությամբ։
  • Ինչո՞ւ են տղամարդիկ գինի խմում, իսկ կանայք՝ ջուր։ Ինչո՞ւ են նրանք այդքան առաջընթաց ունենում, իսկ մենք մնում ենք ստվերում՝ աղքատության մեջ։ Ի՞նչ ազդեցություն է ունենում աղքատությունը գրականության վրա։ Ինչպիսի՞ պայմաններ են անհրաժեշտ արվեստի գործեր կերտելու համար ու նման հազարավոր անպատասխան հարցեր։
  • Կանայք տղամարդկանցից աղքատ են, իսկ պատճառներն անթիվ են։
  • Գրականությունը երևակայության ծնունդն է, այն ոչ գիտություն է, ոչ էլ ասեղ, որն եթե չապացուցվի, չգրվի, ապա կանհետանա։ Գրականությունը, ասես մի սարդոստայն՝ աներևույթ, եթերային՝ կապված է կյանքին, նրա ամեն մի անկյանը։
  • Այս ժամանակակից գրականության անթիվ խոստովանանքներից ու ինքնավերլուծումներից ակնհայտ է դառնում, որ հանճարեղ ստեղծագործության ստեղծումը պահանջում է անասելի դժվարությունների հաղթահարում։ Ամենուր հանդիպող խոչընդոտներ, ամենուր ստեղծագործ գրչից ծնվող ամբողջական ու բանական մտքերին խանգարող փորձեր... նորից այդ նյութական խոչընդոտները։

Աղբյուրներ

խմբագրել
  • Վիրջինյա Վուլֆ, Սեփական սենյակը, անգլերենից թարգմանեց Մանիկ Եգանյանը, Արտասահմանյան գրականություն, 3-4, 2012։