Վիքիքաղվածք:Վիքիքաղվածք (քննարկման նախագիծ)

Ի՞նչ է քաղվածքը

խմբագրել

Քաղվածքը միաժամանակ այսաշխարհիկ է և վերերկրային։ Անկախ իր առաջացման փիլիսոփայական դիրքից, պետությունից, ռասայից կամ կրոնից, անկախ խորիմաստ թե զվարճահնար լինելուց, անկախ այն ստեղծողի հանրահայտ կամ վատահամբավ, կռվասեր թե փառաբանված լինելուց՝ քաղվածքը իմաստության էությունն է՝ պատշաճ ընտրված բառերով զտված։

Այն կարող է մղել որոնումների՝ հասկանալու համար ստեղծողին, դիտարկելու համար մեր իսկ կյանքը, ծիծաղեցնել կամ պարզապես հիացնել ստեղծողների լեզվական վարպետությամբ։ Ինչպես էլ որ կիրառենք, քաղվածքները հանրագումարի են բերում հասարակության կոլեկտիվ կռահումները, գիտելիքն են փոխանցում առաջ՝ ժառանգվելով սերնդից սերունդ։

Ի՞նչ է վիքիքաղվածքը

խմբագրել

Վիքիքաղվածքը նշանակալի քաղվածքների ճշգրիտ և սպառիչ հավաքածու է։

  • Ճշգրիտ։ Վիքիքաղվածքը ձգտում է ճշգրտությանը։ Մենք ձգտում ենց մեջբերել աղբյուրներից, նախընտրելին այն է, որում առաջին անգամ երևան է եկել քաղվածքը, հակառակ դեպքում կարևորում ենք քաղվածքի հեղինակին սահմանելը։ Մենք ձգտում ենք գտնել այնպիսի քաղվածքներ, որոնք սխալմամբ վերագրվել են այլ հեղինակի, տալ ճշգրիտ փաստաթղթերը և, հնարավորության դեպքում, որոշել սխալ վերագրման պատճառը։
  • Սպառիչ։ Վիքիքաղվածքը բովանդակային է և փնտրում է քաղվածքներ շատ տարբեր մարդկանցից, գրական աշխատանքներից, ֆիլմերից, հուշագրություններից, տապանագրերից և այլն։ Մենք ներառում ենք քաղվածքներ բոլոր վայրերից, անցյալից և ներկայից։
  • Նշանակալի։ Մենք սահմանափակվում ենք այն քաղվածքներով, որոնք նշանակալի են։ Քաղվածքը կարող է լինել նշանակալի, որովհետև այն հայտնի է դարձել տևական ժամանակ բազմաթիվ մարդկանց համար կարևոր լինելու պատճառով, կամ եթե այն վերագրվում է նշանակալի անձի, կամ առկա է նշանակալի աշխատության մեջ։
  • Քաղվածքներ։ Վիքիքաղվածքը քաղվածքների հավաքածու է։ Ամբողջականության համար հոդվածները պետք է կարճ ներածություն պարունակեն թեմայի, կոնտեքստի կամ աղբյուրի վերաբերյալ։ Սակայն առաջնային նպատակը քաղվածքներ ներառելն է։