Տասներկու աթոռ

Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի երգիծական վեպ

«Տասներկու աթոռ» (ռուսերեն՝ «Двенадцать стульев»), դասական երգիծական վեպ, որի հեղինակներն են Իլյա Իլֆը և Եվգենի Պետրովը։ Գիրքը լույս է տեսել 1928 թվականին, և հետագայում նրա հիման վրա նկարահանվել է «12 աթոռ» ֆիլմը։ Շարունակությունը «Ոսկե հորթը» վեպն է։

«Տասներկու աթոռ» վեպի էկրանավորումներից մեկի հերոսների քանդակը Ռուսաստանի Չեբոքսարի քաղաքում

Գլուխ ԼԸ՝ Արտաքսում դրախտից

խմբագրել
- Այդպե՜ս, - ասաց Բենդերը։ - Համենայն դեպս ինչ-որ բան գտանք։
Իպոլիտ Մատվեևիչը հանեց գրպանից արկղիկը և ապուշ կտրած նայեց նրա վրա։
- Տվե՛ք, տվե՛ք։ Ի՞նչ եք աչքներդ չռել։
Արկղիկը բացեցին։ Հատակին ընկած էր մետաղյա կանաչ թերթիկ հետևյալ մակագրությամբ․
ՍՈՒՅՆ ԿԻՍԱԲԱԶԿԱԹՈՌՈՎ
	ՎԱՐՊԵՏ
        ՀԱՄԲՍԸ
Սկսում է կահույքի նոր պարտիա
1865 թ․ Սանկտ Պետերբուրգ։
Օստապն այդ մակագրությունը կարդաց բարձրաձայն։
- Իսկ ադամանդներն ու՞ր են, - հարցրեց Իպոլիտ Մատվեևիչը։
- Դուք զարմանալի կերպով շուտ եք գլխի ընկնում, տաբուրետկաների հետևից ընկած որսո՛րդ։ Ադամանդը, ինչպես տեսնում եք, չկա։

Տես նաև

խմբագրել