Տաքսի «Էլի լավ ա»
«Տաքսի «Էլի լավ ա»-ն», հայկական կատակերգական կինոնկար, որը լույս է տեսել 2009 թվականին։ Ֆիլմը 10 ռեժիսորի առանձին ստեղծված մասերից է բաղկացած, որոնք են՝ Արտակ Զիլֆիմյանը, Արմեն Ղազարյանը, Գարիկ Մաշկարյանը, Արամ Շահբազյանը, Հրանտ Մովսիսյանը, Դավիթ Բաբայանը, Ավագ Ավագյանը, Վահե Խաչատրյանը, Էդգար Բաղդասարյանը, և Հրաչ Քեշիշյանը։
Քաղվածքներ
խմբագրել- Մինչև դեմոկրատիան չհաղթի՝ ձեր զուգարանը չի աշխատի։
- Զարմանալին գիտե՞ս ինչնա, որ ես դեռ քեզ սիրում եմ, բա ի՞նչ անեի տանը նստեի ու շաբաթներով քեզ սպասեի։ Լսի այ Գրիմ եղբայրներ, ինձ հեքիաթներ մի պատմի, եղա՞վ։ Բանալին հաստատ չես ստանա, սա նաև իմ տուննա։ Հա, միլլիոները ստանալուց չմոռանա՛ս որ ես քո կինն եմ, նույնիսկ եթե սիրուհիդ քեզ զավակ պարգևի։
- Մեծ բաները թողած փոքր բաներով եք ուրախանում։
- Լսել եմ էս էրկու օրը փողը նստումա հաշվիդ, հա, էդ իհարկե լավ ես մտածել որ դրածս փողը հետ ես տալիս, բայց էդ հարց չի լուծում, բա էդ որ յոթը տարի քեզ պահել, կերակրել ու բլոկ եմ արել որ գլուխտ չջարդեն ու ոտերտ չկռծեն։
- Տիկ. Ջուլիանա - Խարխուլ մակույկով հանձնվի´ր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին։
- Աղջի այ գեղացի շուն։
- Լուսավոր քաղաք, լուսավոր մարդիկ, բայց կարար լիներ չէ, չէ դմբո սուտա էս ամեն ինչը, էն էլ գունավոր, չկա էս քաղաքը որ նկարես, մեկը հարցնող լինի՝ իսկ ես ինչի՞ պիտի նկարեմ իմ քաղաքը, էն էլ՝ տանջվելով։
- Լավ մտածի, տես չսխալվես։
- -Դե ինչ, մենք ունեցանք բացառիկ, էքսկլուսիվ հնարավորություն դիտելու մի փոքրիկ հատված նոր Կապյուշոն հեռուստասերիալից։ Շնորհակալություն որ ընձեռեցիք մեզ այդ հնարավորությունը։
- -Խնդրեմ։
- -Գիտեք ինչն է հետաքրքիր որ որքան էլ փորձել էի ճշմարտամոտ խաղալ, միևնույն է հանդիսատեսը դժվար թե ինձ կասկածի, իսկ ընդհանրապես կպարզվի ով էր մարդասպանը։
- -Սերիալու՞մ (ծիծաղում է)։
- -Լույս չկար, հաց չկար։
- -Կարծես էն ժամանակ հավես ունեին սեքսով զբաղվել։
- -Ես սերիալ չեմ նայում։
- -Դու սաղին ասում ես, որ չես նայում, բայց նայում ես. գիշերները կրկնողությունները նայում ես։