Տաքսի-տաքսի
(Վերահղված է Տաքսի Տաքսիից)
«Տաքսի-տաքսի», հայկական երաժշտական կատակերգական բեմադրություն, Խորհրդային Միության ժամանակվանից։ Հեղինակն է դրամատուրգ Ժիրայր Անանյանը, նրա «Տաքսի-տաքսին» բազմիցս բեմադրվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ ԱՄՆ-ում բեմադրվել է առաջին անգամ Նշան Փառլաքյանի կողմից։
Կնյազ
խմբագրել- Այ մարդ, սրանց որտեղի՞ց են գտնում, խոսելիս՝ չեն նայում, նայելիս՝ չեն խոսում։
- Լսիր, ա՛յ ընկերուհի, տես հայերեն քեզ ասացի ուֆ։ Ու, Ֆ։ Այո, այո։
- Դե լավ, ինքը տեղում չէ, սեղանը հո տեղում է, դնեմ սեղանին ու գամ։
- Տնաշենի աղջիկ... գործս ե՞րբ սկսեցի, որ վերջացնեմ։
- Լավություն չես անում, չես անում. Վատություն ինչի՞ ես անում ընկեր Փիլոյան։
Պայծառ
խմբագրել- Իհարկե, դուք ցերեկը կկռվեք, գիշերը՝ կհաշտվեք։ Մեջտեղը էլի ես եմ վատամարդ դառնալու։
- Ո՞վ է տեսել, որ փեսան զոքանչի համար նվեր առնի։
Երկխոսություն
խմբագրել- Կնյազ. Լսիր, բա էն ո՞վ է, որ էնտեղ նստած է։ Ընկեր Փիլոյանը չ՞է։
- Նունուֆար. Ո՛չ։
- Կնյազ. Վա՜յ, ինչպե՜ս էլ նման է այ մարդ։ Հա էլի, մաքուր ընկեր Փիլոյանն է.. էդքան է՞լ նմանություն... Հա էլի, Փիլոյանն է, նույն գլուխը, նույն քիթը... նույն բոխախը, նույն փողկապը... Լսիր, Նունուֆա՜ր, գեղեցկուհի՜:
- Նունուֆար. Ասա։
- Կնյազ. Հիմա ասա, ընկեր Փիլոյանը չ՞է, այ աղջիկ։ Ընկեր Փիլոյան, դուք ընկեր Փիլոյանը չե՞ք...
- Նունուֆար. Տեսե՛լ եք։
- Կնյազ. Չեմ տեսել։
- Նունուֆար. Տեսե՛լ եք։
- Կնյազ. Չեմ տեսել։
- Նունուֆար. Տեսե՛լ եք։
- Կնյազ. Այ աղջի, տենողը ես չե՞մ, ասում եմ չեմ տեսել։
- Փիլոյան. Գնա՛, շնորհակալ եղիր, որ ձեռքիդ մեքենան էլ չեմ վերցնում։
- Կնյազ. Ի՞նչի համար։
- Փիլոյան. Ուղևորներին կես ճանապարհին իջեցրել ես մեքենայից։ Ո՞վ է թույլ տվել, ո՞վ։
- Կնյազ. Լավ եմ արել, բա դրանք մարդ ե՞ն։ Նստած են ու տակ են փորում։
- Փիլոյան. Քեզ ի՞նչ, քեզ ի՞նչ տակ են փորում, տակ չեն փորում։ Դու վարորդ ես, քո գործականությունները կատարիր։
- Կնյազ. Ասում եմ. այ ընկերներ, ախր ինչի եք բացակա մարդուն բամբասում, անհարմար է, չէ։ Ասում են. վա՜յ, դու էլ ե՞ս այստեղ.. քեզ չէինք նկատել։ Ի, ասում եմ. ուրեմն մեքենան ինքն իրե՞ն է գնում, խելքի հաճեցեք։ Անցավ մի երկու, երեք րոպե, ընկեր Փիլոյան, էլի՛: Ասում եմ ինչի՞ եք բացակա մարդուն բամբասում։ Բա վաղը չէ մյուս օրը, որ նրան աշխատանքից հանեն, բա նա մեղք չէ՞, բա նրա ընտանիքին, էրեխեքին ո՞վ պիտի պահի։ Ասում են. քո գործե չէ, դու քշի։ Ո՞նց թե քշի ընկեր Փիլոյան։ Ասացի. բենզինս վերջացավ, իջեցրի...