Տիգրան Խզմալյան

հայ կինոռեժիսոր, սցենարիստ

Տիգրան Խզմալյան (ծնվ. 1963, ապրիլի 7, Երևան), անկախ ռեժիսոր և սցենարիստ։ Նախախորհրդարան և հիմնադիր խորհրդարան քաղաքացիական շարժումների նախկին անդամ։

Տիգրան Խզմալյանը

Քաղվածքներ

խմբագրել
  • Ոչ մի իշխանափոխության մասին խոսք չի գնում, եթե ինքներս մեզ չխաբենք։ Իշխանափոխության մասին բավական անկեղծ արտահայտվեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։ Հարցին, թե ինչպե՞ս կարող է Հովիկ Աբրահամյանի խնամին իշխանափոխություն անել և խոսել փոփոխությունների մասին, նա պատասխանեց. «Այդ հարցը նախ և առաջ դուք պետք է տրամաբանեք, ինձ մի հարցրեք»։ Այսինքն, այդ հեգնանքը վկայությունն է այն բանի, որ իշխանությունները շատ սառնասրտորեն են վերաբերվում և լիովին վերահսկում են իրականացվող այդ կրկեսային հանդիսությունները, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում հրապարակում։ Ոստիկանները ոչ թե խոչընդոտում, այլ օգնում են մարզերից մարդկանց բերելու հարցում, դա լայնորեն լուսաբանվում է։ Այս ամենը ցույց է տալիս, որ իրենց համար լավագույն դեպքում տեղի է ունենալու սահուն տեղափոխություն, այլ ոչ հեղափոխություն՝ սեփականության և իշխանության պահպանման հստակ երաշխիքներով[1]::
  • Մենք շարունակաբար ոչ թե պատճառի, այլ հետևանքների հետ ենք ուզում պայքարել։ Խոսքը ոչ թե այնքան ժողովրդի մասին է, այլ ժողովրդին առաջնորդելու հավակնություն ունեցող մարդկանց, այսինքն այսօրվա ընդդիմության։ Կարծում եմ, որ միայն ազգային-ազատագրական պայքարի կարգախոսով հնարավոր չի։ Գաղութացումից և ռուսական կայսրությունից ազատվելու կարգախոսն է՝ կանգնեցնելու մարդկանց ոտքի։ Դրանով մենք կկարողանանք աշխարհի աջակցությունը և համակրանքը շահել։ Մենք սխալ դաշնակիցներ ենք ընտրում ու այն դեպքում, երբ գտնվում ենք համաշխարհային, քաղաքակրթական պատերազմի շեմին և այս վիճակում կատարում ենք ողբերգական սխալ՝ ընտրելով սխալ ճամբար[2]::
  • Մեր հիմնական տարբերությունը, ըստ իս, այն է, որ Փաշինյանը շարունակում է մնալ համակարգի տրամաբանության մեջ, պատրաստվելով 2017-2018 թվականների հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին[3]::

Ծանոթագրություններ

խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Տիգրան Խզմալյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: