«Փարվանա», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ[2]։
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին[2]։
  • Ասում են՝ էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե՝ էն Փարվանա
Ջահելներն են սիրավառ։
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա...
Ու այրվում են, այրվո՛ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա[2]։

Տե՛ս նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950 թ., էջ 179-186։
  2. 2,0 2,1 2,2 «Փարվանա» բալլադ, Հովհաննես Թումանյան