Քննություն, Արտաշես Քալանթարյանի վեպը։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ու անմիջապես հիշեց մորը։ Ահա միակ մարդը աշխարհում, որի համար ոչ մի նշանակություն չունի, դիրեկտո՞ր է որդին, թե բանվոր։ Ահա միակ մարդը, որ իսկապես երջանկանում է, երբ տեսնում է որդուն և հարցեր չի տալիս, ոչ մի հարց, բացի մեկից.
- Ո՞նց ես, գառ ջան։
  • Մարդուն ինչ է պետք։
  • «Անանա թղթով, ուջան թութունով»։ Այդպես էր։
-Իսկ ինչո՞ւ էին ասում` անանա թղթով, չգիտե՞ս,- հարցրեց վարորդը։
Արգամ Մանասյանը մտածեց.
- Մի ժամանակ գիտեի…Հիմա չեմ հիշում։
- Ծխող չես, հա՞:
- Չէ, - ասաց ծխախոտի գործարանի դիրեկտորը։
  • Քաղցած մարդը խեղճ է լինում։
  • - Որովհետև դու գեղացի ես։ Ոչ թե` գյուղացի, այլ` գեղացի,- ասաց Մհեր Սամսոնյանը։ -Այսինքն, ոչ թե ծնունդով, չէ, ծնունդը կապ չունի։ Պուշկինն էլ էր գյուղացի։ Այլ մտածողությամբ։ Դրա համար էլ սենտիմենտալ ես։ Պահ-պահ-պահ, տեսնո՞ւմ եք, հին կուժ է։ Օհ-օհ-օհ, քարերը տես ոնց են շարված, ինչպես Աշոտ Երկաթի օրոք։ Բայց սուտ է, չէ՞, հեռվից էլ զռռում է, որ սուտ է, կարկատան է, խաբեություն է։ Եթե ես իրավունք ունենայի, կարգելեի, որ վերականգնեն խորտակված տաճարները, այլ ծածկի տակ կառնեի ու կպահպանեի այնպես, ինչպես կան։ Ես Զվարթնոցի հողի մեջ կիսաբաց ընկած, մաշված մի քարը չեմ փոխի մեքենաներով տաշտշված ու կռունկներով վեր բարձրացրած քարերով իբր թե վերականգնված ամբողջ նոր Զվարթնոցի հետ։ Որովհետև երբ նայում ես ընկած քարին՝ ավելի շատ բան ես տեսնում ու զգում և ավելի շատ երևակայում ու պատկերացնում, քան թե երևի նույնիսկ իրականում եղել է։
  • Գողը իրավունք չունի ասելու, որ ինքը գող է։
  • - Նորի՜կ, - ձայնեց նա, ձայնի մեջ տեղավորելով ամբողջ սրտնեղությունը։ - Սիրա՜ն…
- Լսում եմ, - արձագանքեց Նորայրը։
- Ինչո՞ւ եք էլի անկյունում նստել։
- Կողքիդ տեղ չկա, ախպեր, և կարծում եմ, թե երկար ժամանակ չի լինի։

Աղբյուրներ

խմբագրել