Օլիվեր Թվիստի արկածները

Օլիվեր Թվիսթ

Օլիվեր Թվիստի արկածները (անգլ.՝ Oliver Twist; or, the Parish Boy’s Progress; The Adventures of Oliver Twist), Չարլզ Դիկենսի վեպը։

Քաղվածքներ

խմբագրել
  • Եվ այս ընդարձակ ու լայնածավալ աշխարհում մեն-մենակ լինելու գիտակցությունը առաջին անգամ բույն դրեց երեխայի սրտում։
  • Կանայք նույնպես սգո շորեր հագնում էին ոչ թե ամուսինների մահը սգալու, այլ կարծես իրենց ավելի դուրեկան և գրավիչ դարձնելու ձգտումով։
  • Արվեստագետները միշտ էլ լեդիներին բնականից ավելի սիրուն են նկարում,այլապես նրանք հաճախորդներ չէին ունենա։
  • Գոյություն ունեն այնպիսի գրքեր, որոնց արտաքին ձևավորումն ավելի գեղեցիկ է, քան բովանդակությունը։
  • Ոճիրը, ինչպես մահը, սահմանված չէ միայն ծերերի և զառամյալներ համար։ Ամենից դեռահասները և ամենից չքնաղները շատ հաճախ նրա ընտրյալ զոհերն են։
  • Զղջման և մեղքերի քավության համար երբեք ուշ չէ։
  • Անակնկալները, դժբախտությունների նման, մենակ չեն գալիս։
  • Յուրաքանչյուր մարդ իր անձի բարեկամն է։ Այդպիսի լավ բարեկամ նա ոչ մի տեղ չի ճարի։

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա