Ֆիլիպ Ժերֆո
Ֆիլիպ Ժերֆո (1847 - 1919), ֆրանսիացի գրող, տիկին Դարդենիի կեղծանունը[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Տղամարդը ներում է ու մոռանում, կինը ներում է․ միայն այդքանը[1]։
- Միամիտ տղամարդիկ ավելի շատ են, քան միամիտ կանայք[1]։
- Նույնիսկ ամենահասարակ մարդը դեռևս մնում է անսովոր բարդ էակ[1]։
- Սերը տառապանք է, չսիրելը՝ մահ[1]։
- Այն, ինչ ցանկանում ես, միշտ թվում է անհրաժեշտ[1]։
- Ծեր կինը չի կարող լինել պլատոնական սիրո առարկա[1]։
- Թույլերի կամքի ուժը կոչվում է համառություն[1]։
- Ջահել ժամանակ սովորում ենք, ծեր ժամանակ՝ հասկանում[1]։
- Մարդիկ ավելի հեշտ են տանում հակազդեցությունը, քան հակասությունը[1]։
- Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե այն հանդես չգար բարիքի անվան տակ[1]։
- Եթե գոռում է հպարտությունը, ապա սերը լռում է[1]։