Ֆրանչեսկա դա Ռիմինի (ըստ Դանթեի)
«Ֆրանչեսկա դա Ռիմինի (ըստ Դանթեի)», Պարույր Սևակի պոեմներից։ Գրվել է 1965 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Ժպիտներից լավագույնը
- Փակ աչքովն է երևի։
- Քոնն է հասցեն։
- Եվ լավագույն երազանքը
- Բաց աչքերովն է, անկասկած։
- Նույնն է հասցեն։
- Սահմանապահ զորամասերդ ավելացրու,
- Սահմանախախտ ամեն հայացք
- Եվ հետախույզ ամեն ակնարկ ձերբակալի՛ր,
- Ֆրանչեսկա՛:
- Նույն բերանըս վերածվել է արդեն բանտի.
- Կալանքել եմ այնտեղ բառեր`
- Սիրո՛,
- Տենչի՛,
- Ու ցանկությա՛ն բառեր անթիվ,
- Ամեն մեկը` մի ավազակ,
- Ամեն մեկը` մի հանցագործ,
- Ես էլ` միակ պահակ բանտի...
- Եվ նրանցից ո՞վ է արդյոք բանտարկյալը.
- Բանտարկյա՞լը, թե՞ պահակը բանտարկյալի։
- Եվ նրանցից ո՞վ ավելի է կաշկանդված.
- Դռան հետև կալանվա՞ծը,
- Թե՞ տնկվածը դռան առջև...
Աղբյուրներ
խմբագրել- Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 451-461։