Ֆրեդ Շեպարդ
Ֆրեդ Շեպարդ (սեպտեմբերի 11, 1855 - դեկտեմբերի 18, 1915, Այնթապ), ամերիկացի բժիշկ, հայոց ցեղասպանության վկա։ Բազմաթիվ հայերի կյանք է փրկել Եղեռնի ընթացքում։ Հայտնի է թուրք քաղաքական գործիչներին հայերին արտաքսելուց հետ պահելուն ուղղված իր ջանքերով։
Ֆրեդ Շեպարդի մասին
խմբագրել- Ես չտեսա Հիսուսին, բայց տեսա բժիշկ Շեպարդին։
- Հայ ականատեսի խոսքերից[1]
- Երբ դր. Շեպարդը Զեյթուն հասավ, այնտեղ տեսավ փոքր քաղաքում հավաքված 21.000 փախստականների։ Մարդիկ սովի մեջ էին երկար պաշարումից հետո, երբ հնարավոր չէր նույնիսկ թաղել մահացածներին։ Մարդկանց մեծ կուտակման և աղտոտվածության հետևանքով ոջիլներն ահագին անելիք ունեին, և տիֆի վարակը մի հիվանդից մյուսին էր անցնում։ Թվում էր, թե մարդիկ ոչնչից այնքան չեն վախենում, ինչքան դրսի օդից, բայց, հակառակ հիվանդների վախերի և ծեր կականց առարկությունների, բժիշկը բոլորին տներից դուրս հանեց հանեց ծածկապատշգամբներ։ Դա կախարդական ազդեցություն ունեցավ։ Մի շաբաթից էլ պակաս ժամանամիջոցում օրական քառասունհինգից հիսուն մահերի փոխարեն միայն չորսը կամ հինգն էին մահանում։
- Ալիս Շեպարդ Ռիգ[2]
When Dr. Shepard reached Zeitoun, he found 21,000 refugees crowded together in the little town. After the long siege, when even the dead could not be carried out to be buried, the people were in a starving condition. With the crowding and filth, the "cooties" were hard at work, carrying typhus germs from one sick person to another. The people seemed to fear nothing so much as a breath of outside air; but, in spite of the fears of the patients and the protests of the old women, the doctor had them all carried out on the broad verandahs of the houses. It worked like a charm. In less than a week, instead of forty-five to fifty people dying in one day, only four or five died.
- Երբ տեղահանության ալիքը հասավ մեզ, կլանեց հարևան քաղաքները և արդեն սպառնում էր Այնթապին, դր. Շեպարդը խիստ կոչով դիմեց Հալեպ գավառի վալիին, և այս պաշտոնյան, ով արդարամիտ մարդ էր, անհողդողդ կասեցրեց այդ գործողությունները։ Մի այլ քաղաքի մի ուրիշ արդարամիտ մարդ մերժեց արտաքսել իր քաղաքի անմեղ ժողովրդին, ասելով. «Դուք կարող եք արտաքսել ինձ և իմ ընտանիքը, բայց ես չեմ ենթարկվի այս հրամաններին»։ Նրան շուտով հեռացրեցին պաշտոնից։ Հալեպի բարեպաշտ վալիին նույնպես ազատեցին և շարունակվեց Քրիստոնյա ժողովրդի դեմ ուղղված դաժան հրամանների կատարումը։
- Ալիս Շեպարդ Ռիգ[3]
When the wave of deportation had reached, and swept over, the neighboring towns and was threatening Aintab, Dr. Shepard made a strong appeal to the Vali [Governor General] of the province of Aleppo, and this official, who was a righteous man, firmly prevented the action being carried out. Another righteous man of another town refused to send out the innocent people of his city, saying, "You may deport me and my family, if you will, but I will not carry out these orders." He was soon removed from his post. The righteous Vali of Aleppo, too, was sent away, and the fiendish work ordered against the "Christian nation" still went on.
- Չհաջողելով բոլորին փրկելու իր ճիգերը, և կոտրված վերջնական ողբերգության մտքից, դր. Շեպարդը մեկնում է Հալեպ մի վերջին խնդրանքով։ Այնտեղ ոչնչի չէր հասել։ «Հրամանները ավելի վերևից են»։ Ուստի դոկտորը որոշում է դիմել ավելի վերևներին, և երկար ճամփորդություն է նախաձեռնում Կոստանդնուպոլիս։ Հինգ օր անց նա գրում է, որ կայսերական կառավարությունը ավետարանչական և կաթոլիկ հայերին բարեգթորեն շնորհել է աքսորից խուսափելու անձեռնմխելիություն։
- Ալիս Շեպարդ Ռիգ[4]
Having failed in his efforts to save all, and brokenhearted at the thought of this final tragedy. Dr. Shepard started for Aleppo to make one last appeal. Nothing could be accomplished there. "The orders were from higher up." So the doctor decided to take his appeal higher, and set out on the long journey to Constantinople. Five days later he wrote that the Imperial Government had graciously granted immunity from deportation to the Protestant and Catholic Armenians.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Riggs, Alice Shepard (1920). Constance Shepard Jolly. ed։. Shepard of Aintab. Princeton, NJ: Gomidas Inst. Books. ISBN 1903656052․ page 197
- ↑ Riggs, Alice Shepard (1920). Constance Shepard Jolly. ed։. Shepard of Aintab. Princeton, NJ: Gomidas Inst. Books. ISBN 1903656052․ page 113-114
- ↑ Riggs, Alice Shepard (1920). Constance Shepard Jolly. ed։. Shepard of Aintab. Princeton, NJ: Gomidas Inst. Books. ISBN 1903656052․ page 190-191
- ↑ Riggs, Alice Shepard (1920). Constance Shepard Jolly. ed։. Shepard of Aintab. Princeton, NJ: Gomidas Inst. Books. ISBN 1903656052․ page 191