Ֆրիտյոֆ Նանսեն
(Վերահղված է Fridtjof Nansenից)
Ֆրիտյոֆ Վեդել-Յարլզբերգ Նանսեն (նորվեգերեն՝ Fridtjof Wedel-Jarlsberg Nansen) (հոկտեմբերի 10, 1861 — մայիսի 13, 1930), նորվեգացի հետազոտող, գիտնական և դիվանագետ։
Քաղվածքներ
խմբագրել- Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը[1]։
- Մարդ ձգտում է դեպի գիտելիքները, և հենց որ նրա մեջ մարում է գիտելիքների ծարավը, նա դադարում է մարդ լինելուց[2]։
- Ինձ համար դժվար է հավատալ, որ որևէ մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովուրդի պատմությանը, առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից[3]։
- Հայ ժողովուրդը հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան՝ հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ[3]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Սեյրանուհի Գեղամյան, ed (2008). Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ. «Գրաբեր» ՍՊԸ հրատարակչություն. էջ 10. ISBN 978-99941-817-9-7.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 125.
- ↑ 3,0 3,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 249.