Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ

(Վերահղված է Marie von Ebner-Eschenbachից)

Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ (գերմ.՝ Marie von Ebner-Eschenbach, սեպտեմբերի 18, 1830 — մարտի 12, 1916), ավստրիացի գրող։

Մարիա ֆոն Էբներ-Էշենբախը

Քաղվածքներ

խմբագրել
  • Կոպտությունը հոգեկան թուլություն է[1]։
  • Իրավունքի ամենաերդվյալ թշնամին արտոնությունն է[2]։
  • Միշտ եղիր քո կամքի տերը, իսկ քո խղճի` ստրուկը[3]։
  • Պատանեկությանդ տարիներին ձեռք բեր այն, որը տարիների հետ քեզ կփոխհատուցի ծերության պատճառած վնասին։ Եվ, հասկանալով, որ ծերության սնունդն իմաստություն է, պատանեկությանդ ժամանակ վարվիր այնպես, որ ծերությունը չմնա առանց սննդի[4]։
  • Արվեստագետի բնավորությունը կա՛մ սնուցում, կա՛մ սպառում է նրա տաղանդը[5]։
  • Զգուշացիր այն մարդուց, ով պարծենում է իր առաքինություններով[5]։
  • Որքան մենք մոտենում ենք Աստծուն՝ ճանաչելու համար, այնքան Աստված հեռանում է մեզնից[5]։
  • Ամենաքիչ մեղավորներն ապաշխարում են ամենից շատ[5]։
  • Բարությունը, եթե անսահման չէ, արժանի չէ բարություն կոչվելու[5]։
  • Գերազանցի համեմատ՝ միջակությունը մշտապես գտնվում է ինքնապաշտպանական դիրքում[5]։
  • Ամենաանբուժելի վիշտը երևակայական վիշտն է[5]։
  • Պատմության բոլոր օրենքներն իրենց վաղեմության ժամկետն ունեն[5]։
  • Երբ սոխակները դադարում են երգել, ճռիկները սկսում են ճռռալ[5]։
  • Մարդկանց մոտ հեղինակություն ձեռք բերելու միակ միջոցը նրանց օգտակար լինելն է[5]։
  • Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար[5]։
  • Ամենածանրը ոչ թե մահացու հիվանդությունն է,, այլ՝ անբուժելին[5]։
  • Որքան շատ ես քեզ սիրում, այնքան ավելի ես թշնամանում ինքդ քեզ հետ[5]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 312. 
  2. Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 405։
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 443։
  4. Բանականության սիմֆոնիա, էջ 691։
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 386-387։


 
Վիքիպեդիա