Ալբերտ Վարդանյան

հայ քանդակագործ

Ալբերտ Հրաչի Վարդանյան (1954, մարտի 18, Լենինական), հայ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2013)։

Քաղվածքներ

խմբագրել
  • Կարևորն առաջին հերթին մարդ, քաղաքացի լինելն է, ով ունի ինչ-որ տեսակ, մտածողություն, պրոբլեմներին ականջալուր է, և կարող է այդ ամենը խոսք դարձնելով՝ ուղղել հասարակությանը՝ լինի դրանք գեղեցկության, քաղաքականության կամ սոցիալական խնդիրներին առնչվող հարցեր։ Հասարակական ամեն մի խնդիրը թեմա է, և արվեստագետն էլ պետք է ունենա այդ ամենը տեսնելու, զգալու ընդունակություն, որ կարողանա ստեղծագործել։ Ասում են՝ վերքը տիրոջն է ցավ տալիս։ Երբ պրոբլեմը դարձնում ես քոնը, այդ ժամանակ նոր ստեղծագործությունը կարող է հաջողություն ունենալ։ Երբ շատ մակերեսորեն ես մտածում, երբ խնդիրը քեզ համար շատ կարևոր չէ, չես կարող մատուցել այնպես, որ ուրիշը ուշադրություն դարձնի։ Այսինքն՝ այն էներգիան, որով դու աշխատում ես, դնում ես գործի մեջ, պետք է այնքան շատ լինի, որ դիմացինին հրապուրի և ուշադրության արժանա[1]։
  • Երբ արժեքներն իրենց տեղում չեն, երբ մտավորականի փոխարեն մեկ այլ անարժանն է հարգված ու լսելի, այդ դեպքում մտավորականն այլևս ձայն չունի, ասելիք չունի։ Նա արդեն խխունջի նման կքաշվի իր պատյանի մեջ և խելոք իր գործը, իր առաքելությունը կկատարի[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ալբերտ Վարդանյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: