Հասարակությունը կամ մարդկային հասարակությունը անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։

Քաղվածքներ

խմբագրել
  • Հասարակությանը բանաստեղծներն անհրաժեշտ են այնպես, ինչպես գիշերներին՝ աստղերը[1]։
Բուֆլեր
  • Մենք կարծում ենք, թե մեր քաղաքակրթությունը մոտենում է իր մայրամուտին, բայց իրականում մեզ համար դեռ միայն առաջին աքլորականչ է և արշալույսն է ճառագում[1]։
Ռալֆ Վալդո Էմերսոն
  • Լավ հասարակության մեջ բարի մարդիկ պետք է ծառայեն իբրև օրինակ, իսկ չարերը՝ իբրև խրատ[1]։
Բոնալդ
  • Մարդը գոյությունի ունի միայն հասարակության մեջ, և հասարակությունը նրան ձևավորում է լոկ իր համար[1]։
Բոնալդ
  • Իր արվեստի անաղարտությունը պահպանելու անընդունակ հասարակությունը քայքայվում է արվեստի հետ միասին[1]։
Կարլ Լիբկնեխտ
  • Մարդուն աստվածանման են դարձնում երկու բան՝ արդարամտությունը և կյանքը հանուն հասարակության բարօրության[1]։
Պյութագորաս
  • Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որտեղ չհատվեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որևէ հասարակության մասին[1]։
Ժան Ժակ Ռուսո
  • Չկա ոչինչ առավել կործանարար, քան անձնական շահերի ազդեցությունը հասարակական գործերի վրա[1]։
Ժան Ժակ Ռուսո
  • Հասարակությունն ապրում է ոչ թե բացասական, այլ դրական գաղափարներով[1]։
Սեն Սիմոն
  • Հասարակական բարօրությունն ամենաազնիվ խթանն է[1]։
Սթիլ
  • Անհրաժեշտ է, որ առատությունը լինի համընդհանուր և որ կենսական հարմարությունները մատչելի լինեն բոլոր խավերին[1]։
Վոլտեր
  • Մարդկային հասարակությունը, որին կառավարում է կամայականությունը, նման է տիրոջ համար բանող ստրկացված եզների նախիրի[1]։
Վոլտեր
  • Ընդհանուր բարօրությունը ստեղծվում է յուրաքանչյուրի երջանկությամբ[1]։
Ալբեր Քամյու
Ֆոսդիկ
  • Հասարակության համար մարդն արժեք ունի սոսկ այնքանով, որքանով նա ծառայում է հասարակությանը[1]։
Անատոլ Ֆրանս
  • Անհատապաշտությունը՝ հասցված այսօրվա վիճակին, իր մեջ մեծ վտանգ է թաքցնում[1]։
Անատոլ Ֆրանս

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989, 702 էջ


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հասարակություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: