ԱՄՆ
պետություն Հյուսիսային Ամերիկայում
(Վերահղված է Ամերիկայի Միացյալ Նահանգներից)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (անգլ.՝ United States of America), դաշնային պետություն Հյուսիսային Ամերիկայում, վարչատարածքային առումով բաղկացած է 50 նահանգներից և Կոլումբիա դաշնային շրջանից, ինչպես նաև ԱՄՆ-ի տիրապետության տակ են գտնվում մի շարք կղզային տարածքներ։ Երկիրը մեծ մասամբ տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասում։ ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։ ԱՄՆ-ի հիմնական տարածքը սահմանակից է հյուսիսից՝ Կանադային, հարավից՝ Մեքսիկային։
Քաղվածքներ
խմբագրել- Դուք չեք կարող նվաճել Ամերիկան։
- Բնագիր՝ You cannot conquer America[1].
- 1777 թվականի նոյեմբերի 18-ին Հյուսիսամերիկյան գաղութային պատերազմների վերաբերյալ Լորդերի պալատի կոչից
- — Ուիլիամ Փիթ Կրտսեր
- Իրավացի է նա, թե ոչ, սա է մեր երկիրը[2]։
- 1816 թվականի ապրիլի 4-ին Նորֆոլիկի ճաշկերույթի ընթացքում հնչեցված կենացից մի հատված
- — Սթիվեն Դեկեյթեր
- Միացյալ Նահանգներում ես գտա երեսուներկու կրոններ և միայն մեկ տեսակի ճաշատեսակ[3]։
- Ամերիկայի գործունեության հիմքում ընկած է ազատությունը, իսկ Ռուսաստանինը՝ ստրկությունը։ Նրանք ունեն տարբեր ծագում և տարբեր ուղիներ, սակայն շատ հնարավոր է, որ նրանցից մեկը կդառնա աշխարհի կեսի տիրակալը[4]։
- — Ալեքսիս Թոքվիլ, «Ժողովրդավարությունը Ամերիկայում» (1835), I, 2
- Ամերիկան այն երկիրն է, որի մասին Աստված հստակ նախանշել է այնպիսի Ճակատագիր, որ նրան կնախանձեին իրենց փառքի գագաթնակետին գտնվող Հունաստանը և Հռոմը[փա՞ստ]։
- — Էնդրյու Ջեքսոն
Աղբյուրներ
խմբագրել