Աշնան արև (վիպակ)
«Աշնան արև», Հրանտ Մաթևոսյանի վիպակներից, նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։ Հրատարակվել է 1973 թվականին։ Վիպակի հիման վրա 1977 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։
Քաղվածքներ
խմբագրել- Կռիվ չկա, կամք չկա, լավ ապրելու ցանկություն չկա, կարտոլ է՝ կարտոլ էլ կեր։
- ....Աշխարհը լիքը տղա՝ գնա, Աղունիկ, Սիմոնից մարդ սարքիր, գոմից տուն սարքիր, Արմենակից Արմենակ սարքիր... Սարքիր, սարքիր, հետո էլ արդեն ոչ առողջություն կա, ոչ էլ խնդալու սիրտ։ Ուրիշները պալատից պալատ գնան, ինձ համար աստված Ծմակուտն էր սահմանել ու Ծմակուտ՝ Սիմոնին։
- Այս կյանքը մի անգամ է լինում, էս մե՜ծ կանաչ աշխարհում արևի տակ մի ծաղիկ մի օր ծաղկում է ու՝ պրծավ, աշխարհը նրա համար այլևս չկա։ Հող ու խավար։ Աստված մարդուն որ անիծեց, ասաց. տեսնես ու չհասնես։ Հորս պալատները և ամուսնուս գոմը – դա աստծո անեծքն է։
- Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում։ Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում։ Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…
- Լավերը շուտ են մեռնում, իսկ վատերը տնքտնքում են ու չեն մեռնում։
- Լավերը շուտ են մեռնում, թե՞ մահն է թանկացնում կյանքը։
- Մահը թանկացնում է կյանքը, դրա համար էլ, նանի ջան, ես քեզ մահ չեմ ցանկանում, եսի՞մ, հանկարծ մեռնես, հանկարծ մտածեմ, որ լավն էիր, գնացիր։
- Աշխարհը լավ է, մարդիկ վատ են...
- ...Ապրուստի գլուխն էլ հողեմ, կարևորը մարդուս առողջությունն է և ուրախությունը, քանզի մարդս ծաղիկ չի, մի անգամ է լինում ու, էս մե՜ծ հավիտենականության մեջ, էլ չի՛ լինում, չի՛ կրկնվում....
- Աշխարհի կեսը գողությամբ է ապրում, կեսը՝ աստծո ու մոր տված շնորհքով։ Լավն այն է, որ ունեցվի լավ ապրելու հետ մաքուր անուն էլ։ Փողով կարելի է մաքուր անունի հասնել, բայց բոլորը կասեն՝ ահա այս մարդը փողով մաքրեց իր անունը։
- ....Հետն ով ինչ տարավ՝ տարավ. նա իր կշտությունը տարավ, նա իր քաղցը։ Այդ արձանը, մարձանը, հիշելը, միշելը սուտ բաներ են – աշխարհը մեզ համար մի անգամ կա ու դրանից հետո փակվում է, վսյո, մեխեցին՝ պրծավ, քեզ մնում են քո տեսածը, սիրածը, կերածը, վայելածը։ Իսկ հետո թե քո մասին ինչ կասվի՝ պարապ մարդկանց զրույց է։
- Ագռավն ապրում է հինգ հարյուր տարի, բազեն՝ քառասուն։ «Պաահ, հինգ հարյուր տարի սատկած լեշ ուտե՞մ,– պատասխանեց բազեն»։
- Ամեն մարդ էն է դառնում, ինչ որ ուզում է։ Ճանապարհները շատ են, կամքը՝ մեկ։ Ամեն մարդ գնում է իր ընտրած ճանապարհով....
- – Սիմոն, բանաստեղծներն ինչո՞ւ են շուտ մեռնում։
- – Շուտ են մեռնո՞ւմ։
- – Շուտ են մեռնում, ասում են սրտի լարը կտրվում է։
- – Դե մինչև մեռնելը ապրում են` իրենց բավական է, էլի։
- – Ասացիր, էլի։
- – Դե բա ի՞նչ էի ասելու, լավ են անում` որ մեռնում են։
- ....Մենք իրար բարևում ենք, ինչպեսություն ենք հարցնում, բայց բարին պահում ենք մեզ և մերը մե՛ր ինչպեսությունն է....
- ....Համալսարաններում վկայական են տալիս և ոչ թե խելք, որովհետև խելքը սովորովի չէ, այլ բնականից, և դրա համար էլ լինում են վկայական ունեցող ավանակներ և չունեցող իմաստուններ։
- Աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու…
- Տառապանքը մարդու համար է, բայց մարդու տառապանքն է մարդու համար…
- Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…
- Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է ուզում…
Աղբյուրներ
խմբագրել- Հրանտ Մաթևոսյան, Վիպակներ, Երևան, 1990։
- Հրանտ Մաթևոսյան, Ծառերը, Երևան, 1978։